Սեղմել Esc փակելու համար:
ԽԱՉԻԿ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ ԵՎ ԼԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԽԱՉԻԿ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ ԵՎ ԼԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 ապրիլի 2022 թվականի N 340-Ա

 

ԽԱՉԻԿ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ ԵՎ ԼԻԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. «Պարսից Ծոց-Սև ծով տարանցիկ և միջազգային փոխադրումների միջանցք հիմնելու մասին» համաձայնագրի նախագիծը բանակցող փորձագետների խմբի 6-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության երկկողմ միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ Լիանա Գրիգորյանին 2022 թվականի ապրիլի 5-7-ը գործուղել Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա):

2. Խաչիկ Սողոմոնյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Լիանա Գրիգորյանի գործուղման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բուլղարիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. ապրիլի 4

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
04.04.2022
N 340-Ա
Որոշում