Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 օգոստոսի 1994 թ. թիվ 365

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ճարտարագիտական միասնական բազմաստիճան բարձրագույն կրթական համակարգի կազմավորման, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան ընդունելության գործընթացի կայունացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության հետ համատեղ`

ա) վերանայել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի բյուջետային ֆինանսավորման գործող չափանիշը, սահմանելով պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ցերեկային ուսուցման ուսանողների թվաքանակի մեկը հինգի հարաբերակցություն` ըստ յուրաքանչյուր ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերի, իսկ ուսուցման մյուս ձևերի գծով` ըստ ուսանողների փաստացի թվաքանակի.

բ) մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում դասախոս-ուսանողներ հարաբերակցության հաշվարկային թիվը:

i

2. Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան ստեղծելու մասին» թիվ 670 որոշման 7-րդ կետի, թույլատրել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով քոլեջի առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներով համալրել ճարտարագիտության բակալավրի ծրագրով սովորող ուսանողական համակազմը:

(2-րդ կետը փոփ. 03.08.99 թիվ 490 որոշում)

3. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ եռամսյա ժամկետում մշակել Հայաստանի Հանրապետության միասնական բազմաստիճան բարձրագույն կրթական համակարգի ժամանակավոր կանոնակարգը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.08.1994
N 365
Որոշում