ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-35-Ո-69
2022թ.
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՅՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ մասերը և 89-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 12-րդ կետերը` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հաստատել Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և 2023 թվականի բյուջետային հայտը` համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:
2. Հանձնարարել Դատական դեպարտամենտին` Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և 2023 թվականի բյուջետային հայտը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ
2022թ. մարտի 31
Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 31 մարտի 2022 թվական: