(ուժը կորցրել է 04.09.2025 թիվ 1244-Ա որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 ապրիլի 2022 թվականի N 445-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԲԵՆ 10» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԲԵՆ 10» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ԲԵՆ 10» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև ծրագրի իրականացման վերջնաժամկետը.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 5 տարի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. ապրիլի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի ապրիլի 7-ի
N 445-Ա որոշման
ՑԱՆԿ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |ԱՏԳ ԱԱ-ի |Անվա- |Տեխնի- |Չա- |Քանակը |Ծագ-|Արտա- |Արժեքը |Այլ |
|ը/կ|ծածկագիրը |նումը |կական |փի | |ման |հանման|(դրամ) |տե- |
| | | |բնութա- |միա-| |եր- |երկիրը| |ղե- |
| | | |գիրը |վո- | |կիրը| | |կու- |
| | | | |րը | | | | |թյուն|
| | | | | | | | | |ներ |
|_________________________________________________________________________|
| ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ |
|_________________________________________________________________________|
|1. |0401503900|Սե- |45% |կգ |4800000|Իրան|Իրան |5760000000 | |
| | |րուցք |ճարպի | | | | | | |
| | | |պարունա-| | | | | | |
| | | |կությամբ| | | | | | |
|___|__________|______|________|____|_______|____|______|___________|_____|
|2. |0401509900|Սե- |45%-ից |կգ |4800000|Իրան|Իրան |5760000000 | |
| | |րուցք |ավելի | | | | | | |
| | | |ճարպի | | | | | | |
| | | |պարունա-| | | | | | |
| | | |կությամբ| | | | | | |
|___|__________|______|________|____|_______|____|______|___________|_____|
|3. |0401503900|Սե- |45% |կգ |4800000|Իրան|Վրաս- |5760000000 | |
| | |րուցք |ճարպի | | | |տան | | |
| | | |պարունա-| | | | | | |
| | | |կությամբ| | | | | | |
|___|__________|______|________|____|_______|____|______|___________|_____|
| 4.| 040150990| Սե- |45%-ից |կգ |4800000|Իրան|Վրաս- |5760000000 | |
| | | րուցք|ավելի | | | |տան | | |
| | | |ճարպի | | | | | | |
| | | |պարունա-| | | | | | |
| | | |կությամբ| | | | | | |
|___|__________|______|________|____|_______|____|______|___________|_____|
| |Ընդամենը | | | | | | |23040000000| |
._________________________________________________________________________.