Սեղմել Esc փակելու համար:
ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԼԻՊԱՐԻՏ ԴՐՄԵՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԼԻՊԱՐԻՏ ԴՐՄԵՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 ապրիլի 2022 թվականի N 371-Ա

 

ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԼԻՊԱՐԻՏ ԴՐՄԵՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը`

i

1. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին 2022 թվականի ապրիլի 24-28-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման քարտուղարության պաշտոնատար անձանց հետ կայանալիք խորհրդակցությանը մասնակցելու և քննարկումներ ունենալու նպատակով:

(1-ին կետը փոփ. 14.04.2022 թիվ 387-Ա որոշում)

2. Եղիշե Կիրակոսյանի և Լիպարիտ Դրմեյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. ապրիլի 11

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.04.2022
N 371-Ա
Որոշում