Սեղմել Esc փակելու համար:
ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ԱՆՆԱ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ, ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ԱՆՆԱ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ, ԿԱՐԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, ԱՐՄԻՆԵ ՄԱԹՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 ապրիլի 2022 թվականի N 372-Ա

 

ԳԵՂԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ԱՆՆԱ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ, ԿԱՐԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, ԱՐՄԻՆԵ ՄԱԹՈՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ, 4-րդ և 22-րդ կետերը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի (այսուհետ` գրասենյակ) ղեկավարի տեղակալ Գեղամ Սարգսյանին, գրասենյակի վերլուծության և զարգացման ծրագրերի վարչության պետ Աննա Ղարիբյանին, գրասենյակի համալրման և կատարելագործման վարչության պետ Կարինե Գևորգյանին, գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության պետ Արմինե Մաթոսյանին և գրասենյակի պաշտոնների գնահատման և դասակարգման վարչության պետ Արմինե Սարգսյանին 2022 թվականի ապրիլի 17-23-ը ներառյալ գործուղել Էստոնիայի Հանրապետություն (Տալլին` ապրիլի 17-20-ը) և Ֆինլանդիայի Հանրապետություն (Հելսինկի` ապրիլի 20-23-ը ներառյալ)` «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության բարեփոխումների հետագա իրականացմանը» Եվրոպական միության Թվինինգ ծրագրի շրջանակում իրականացվելիք ուսուցողական այցին մասնակցելու նպատակով:

2. Գործուղվող աշխատողներին` գործուղումից վերադառնալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Էստոնիայի Հանրապետություն (Տալլին) և Ֆինլանդիայի Հանրապետություն (Հելսինկի) գործուղման ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. ապրիլի 11

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.04.2022
N 372-Ա
Որոշում