040.0721.071100
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» նոյեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 նոյեմբերի 2000 թվականի N 721
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում հանգրվանած փախստական ընտանիքների բնակարանային հիմնախնդիրը լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Երևանի քաղաքապետարանի տնօրինության «Վերելակների ուսումնական կոմբինատ» անավարտ շինարարության օբյեկտը` 572035 դրամ հաշվեկշռային արժեքով, հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության տնօրինությանը` այն սահմանված կարգով որպես բնակելի շենք վերակառուցելու համար:
i
2. Նշված օբյեկտի վերակառուցումն ավարտելուց հետո ստացված բնակմակերեսի 90 տոկոսը սահմանված կարգով հատկացնել Երևան քաղաքի վթարային շենքերում, ինչպես նաև ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականների ընտանիքներին, իսկ մնացած 10 տոկոսը` հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը` Հայաստանի խուլերի միավորման բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին սահմանված կարգով հատկացնելու համար:
(2-րդ կետը փոփ. 29.08.01 թիվ 785 որոշում)
3. Երևանի քաղաքապետին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչությանը` մեկամսյա ժամկետում ապահովել նշված անավարտ շինարարության օբյեկտի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 7-ից: