Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 ապրիլի 2022 թվականի N 441-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը ընդունել` «ԷՆ ՔԸՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծի պողոտա 47/1 շենք, 20 շինության պոմպակայանը 2.1 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 16122021-01-0365) և պոմպակայանի սարքավորումները 3806130 դրամ (առանց ԱԱՀ-ի) արժեքով` համաձայն N 1 հավելվածի, «ԳԵՎՄԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիայի փողոց 3/3 շենք Ա մասնաշենք, 1 օժանդակ շինությունը 5 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 03122021-01-0022), պոմպակայանը և պոմպակայանի սարքավորումները 4773667 դրամ արժեքով` համաձայն N 2 հավելվածի, «ԿԱՊԻՏԱԼ ԲԻԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի փողոց 19/3 շենք, 8 տարածք հասցեի պոմպակայանը 3.5 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 28122021-01-0245) և պոմպակայանի սարքավորումները 3165000 դրամ արժեքով` համաձայն N 3 հավելվածի, և «ՃԱՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոցի 26/3 շենք, 37 շինություն հասցեի պոմպակայանը 4.4 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 16072021-01-0167) և պոմպակայանի սարքավորումները 3197085 դրամ արժեքով` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքերն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին`

1) երկամսյա ժամկետում` ընկերությունների տնօրենների հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրերի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման, պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով ընկերությունների միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո` երկամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան համաձայնագիր` սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով:

4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. ապրիլի

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2022 թվականի ապրիլի 7-ի

N 441-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՊՈՂՈՏԱ 47/1 ՇԵՆՔԻ 20 ՇԻՆՈՒԹՅԱՆ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Անվանումը                  |Չափի     |Քանակը |Միավորի     |Գումարը   |

|ը/կ|                           |միավորը  |       |արժեքը      |(ՀՀ դրամ  |

|   |                           |         |       |(ՀՀ դրամ)   |առանց     |

|   |                           |         |       |            |ԱԱՀ-ի)    |

|___|___________________________|_________|_______|____________|__________|

|1. |Կենտրոնախույս բազմաքայլ    |կոմպլեկտ |2      |   1 318 170| 2 636 340|

|   |պոմպ Grundfos CME 10-3     |         |       |            |          |

|   |A-R-A-E-AQQE S-A-D-N       |         |       |            |          |

|   |հաճախականության            |         |       |            |          |

|   |կարգավորիչով               |         |       |            |          |

|___|___________________________|_________|_______|____________|__________|

|2. |Ճնշման տվիչ Grundfos       |հատ      |2      |      50 400|   100 800|

|   |MBS3000-2221-1AB08 0-16    |         |       |            |          |

|   |BAR                        |         |       |            |          |

|___|___________________________|_________|_______|____________|__________|

|3. |Մեմբրանային բաք Jeelex     |հատ      |1      |      21 710|    21 710|

|   |Հիդրոմարտկոց 35լ, Գ        |         |       |            |          |

|___|___________________________|_________|_______|____________|__________|

|4. |Չոր աշխատանքից պաշտպանու-  |հատ      |1      |      15 700|    15 700|

|   |թյուն Element Ցածր ճնշման  |         |       |            |          |

|   |ռելե 0-8 բար               |         |       |            |          |

|___|___________________________|_________|_______|____________|__________|

|5. |Ավտոմատ SH203-C16 ABB      |հատ      |2      |       8 025|    16 050|

|___|___________________________|_________|_______|____________|__________|

|6. |Նիպել 1 % նիկելապատ Vector |հատ      |3      |       2 596|     7 788|

|   |                           |         |       |            |          |

|___|___________________________|_________|_______|____________|__________|

|7. |Ամերիկանկա 1 1/2» նիկելապատ|հատ      |4      |      11 049|    44 196|

|   |Vector                     |         |       |            |          |

|___|___________________________|_________|_______|____________|__________|

|8. |Պոլիպրոպիլենից կոշտ խողո-  |գծմ      |7      |       4 576|    32 032|

|   |վակներ Kalde               |         |       |            |          |

|___|___________________________|_________|_______|____________|__________|

|9. |Պլաստմասսայե խողովակների   |հատ      |13     |       7943 |   103 259|

|   |կցամասեր մետաղով համակցված |         |       |            |          |

|   |Kalde                      |         |       |            |          |

|___|___________________________|_________|_______|____________|__________|

|10.|Խողովակների պլաստմասսայե   |հատ      |20     |       2 907|    58 140|

|   |կցամասեր Kalde             |         |       |            |          |

|___|___________________________|_________|_______|____________|__________|

|11.|Միացման անցումներ և  դետալ-|հատ      |6      |       2 326|    13 956|

|   |ներ Vector                 |         |       |            |          |

|___|___________________________|_________|_______|____________|__________|

|12.|Զտիչ ցանցավոր ներքին       |հատ      |1      |       9 310|     9 310|

|   |Vector պարուրակավոր SS     |         |       |            |          |

|   |316 1 1/2»                 |         |       |            |          |

|___|___________________________|_________|_______|____________|__________|

|13.|Հետադարձ կափույր թաթիկավոր |հատ      |2      |      12 018|    24 036|

|   |SS 316 1 1/2» Vector       |         |       |            |          |

|___|___________________________|_________|_______|____________|__________|

|14.|Գնդիկավոր փական ներքին     |հատ      |7      |       8 130|    56 910|

|   |պարուրակավոր SS 316 1 1/2» |         |       |            |          |

|   |Vector                     |         |       |            |          |

|___|___________________________|_________|_______|____________|__________|

|15.|Գնդիկավոր փական ներքին  պա-|հատ      |3      |       2 016|     6 048|

|   |րուրակավոր SS 316 1/2»     |         |       |            |          |

|   |Vector                     |         |       |            |          |

|___|___________________________|_________|_______|____________|__________|

|16.|Գնդիկավոր փական ներքին     |հատ      |1      |       3 725|     3 725|

|   |պարուրակավոր SS 316 1»     |         |       |            |          |

|___|___________________________|_________|_______|____________|__________|

|17.|Թիվ 20 շինություն (պոմպակա-|քմ       |2,1    |  312 442.86|   656 130|

|   |յան/                       |         |       |            |          |

|___|___________________________|_________|_______|____________|__________|

|   |Ընդամենը`                  |         |       |            |  3806130 |

._________________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2022 թվականի ապրիլի 7-ի

N 441-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ՓՈՂՈՑ 3/3 ՇԵՆՔ Ա ՄԱՍՆԱՇԵՆՔ, 1 ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Անվանումը       |Փաստացի առկայությունը        |Չափի   |Քանակը|Գումարը|

|ը/կ|                |                             |միավորը|      |(դրամ) |

|___|________________|_____________________________|_______|______|_______|

|1. |Ջրի պոմպ        |Grundfos ինվենտորային պոմպեր |հատ    |3     |3416667|

|___|________________|_____________________________|_______|______|_______|

|2. |Ավտոմատների տուփ|Ավտոմատ անջատիչների տուփ     |հատ    |1     |  10000|

|___|________________|_____________________________|_______|______|_______|

|3. |Ավտոմատներ      |Ավտոմատ անջատիչներ           |հատ    |2     |  30000|

|___|________________|_____________________________|_______|______|_______|

|4. |Խորքային պոմպ   |Ջրասույզ պոմպ                |հատ    |1     |  62000|

|___|________________|_____________________________|_______|______|_______|

|5. |Խողովակաշարի    |Գնդիկավոր փական 50 մմ        |հատ    |8     |  55000|

|   |միացման         |_____________________________|_______|______|       |

|   |դետալներ        |Հետադարձ փական 50 մմ         |հատ    |3     |       |

|   |                |_____________________________|_______|______|       |

|   |                |Պոմպերի միացման դետալ 50 մմ  |հատ    |6     |       |

|   |                |_____________________________|_______|______|       |

|   |                |Ֆիլտր 50 մմ                  |հատ    |1     |       |

|   |                |_____________________________|_______|______|       |

|   |                |Կոլեկտոր 1 մետր երկարությամբ |հատ    |2     |       |

|   |                |_____________________________|_______|______|       |

|   |                |Ցածր ճնշման ռելե             |հատ    |1     |       |

|   |                |_____________________________|_______|______|       |

|   |                |Ճնշման տվիչ                  |հատ    |3     |       |

|   |                |_____________________________|_______|______|       |

|   |                |Բարձր ճնշման բաք 24 լիտր     |հատ    |1     |       |

|   |                |_____________________________|_______|______|       |

|   |                |Գնդիկավոր փական %            |հատ    |6     |       |

|___|________________|_____________________________|_______|______|_______|

|6. |Պոմպակայան      |Պոմպակայան                   |քմ     |5     |1200000|

|___|________________|_____________________________|_______|______|_______|

|   |Ընդամենը`       |                             |       |      |4773667|

._________________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2022 թվականի ապրիլի 7-ի

N 441-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ՓՈՂՈՑ 19/3 ՇԵՆՔ, 8 ՏԱՐԱԾՔ ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Անվանումը                         |Չափի   |Քանակը|Միավորի  |Ընդամենը |

|ը/կ|                                  |միավորը|      |գինը     |(ՀՀ դրամ)|

|   |                                  |       |      |(ՀՀ դրամ)|         |

|___|__________________________________|_______|______|_________|_________|

|1. |Պոմպ ջրի (ինվերտորային) UPS       |հատ    |2     |   750000|  1500000|

|   |25-70 180                         |       |      |         |         |

|___|__________________________________|_______|______|_________|_________|

|2. |PPR փական D63                     |հատ    |2     |     8500|    17000|

|___|__________________________________|_______|______|_________|_________|

|3. |PPR փական D40                     |հատ    |2     |     4500|     9000|

|___|__________________________________|_______|______|_________|_________|

|4. |Ամերիկանկա D63/32                 |հատ    |5     |    11000|    55000|

|___|__________________________________|_______|______|_________|_________|

|5. |Գնդիկավոր փական D63               |հատ    |1     |    25000|    25000|

|___|__________________________________|_______|______|_________|_________|

|6. |Գնդիկավոր փական D3/4              |հատ    |1     |     4000|     4000|

|___|__________________________________|_______|______|_________|_________|

|7. |Հետադարձ փական D32                |հատ    |2     |    15000|    30000|

|___|__________________________________|_______|______|_________|_________|

|8. |Ֆիլտր D63                         |հատ    |1     |    25000|    25000|

|___|__________________________________|_______|______|_________|_________|

|9. |Անշարժ գույքի տարածքի շուկայական  |       |      |         |  1500000|

|   |արժեքը                            |       |      |         |         |

|___|__________________________________|_______|______|_________|_________|

|   |Ընդամենը`                         |       |      |         |  3165000|

._________________________________________________________________________.

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2022 թվականի ապրիլի 7-ի

N 441-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍԱՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ 26/3 ՇԵՆՔ, 37 ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Անվանումը                         |Չափի   |Քանակը|Միավորի  |Ընդամենը |

|ը/կ|                                  |միավորը|      |գինը     |(ՀՀ դրամ)|

|   |                                  |       |      |(ՀՀ դրամ)|         |

|___|__________________________________|_______|______|_________|_________|

|1. |Անցում արտաքին պարուրակով 2»      |հատ    |2     |     2541|     5082|

|___|__________________________________|_______|______|_________|_________|

|2. |Անցում ներքին պարուրակով 2»       |հատ    |3     |     5750|    17250|

|___|__________________________________|_______|______|_________|_________|

|3. |Ճկախողովակ ռետինե կցաշուրթերով    |հատ    |3     |    10833|    32499|

|   |DN50 2»                           |       |      |         |         |

|___|__________________________________|_______|______|_________|_________|

|4. |Պոմպակայան DAB 2KVC 65/80T        |հատ    |1     |  1724833|  1724833|

|___|__________________________________|_______|______|_________|_________|

|5. |Ընդարձակման անոթ 100 լ            |հատ    |2     |    82916|  165832 |

|___|__________________________________|_______|______|_________|_________|

|6. |Ջրի ճնշման կարգավորիչ 2»          |հատ    |1     |    37000|    37000|

|___|__________________________________|_______|______|_________|_________|

|7. |Սողնակ ներքին պարուրակով 2»       |հատ    |2     |    18333|    36666|

|___|__________________________________|_______|______|_________|_________|

|8. |37 շինության շուկայական արժեքին   |       |      |         |  1030592|

|   |մոտարկված կադաստրային արժեք       |       |      |         |         |

|___|__________________________________|_______|______|_________|_________|

|9. |Պոլիպրոպիլենից խողովակի կցամաս    |հատ    |16    |     1521|    24336|

|___|__________________________________|_______|______|_________|_________|

|10.|Պոլիպրոպիլենից խողովակի կցամաս    |հատ    |10    |     2266|    22660|

|   |մետաղով համակցված                 |       |      |         |         |

|___|__________________________________|_______|______|_________|_________|

|11.|Պոլիպրոպիլենից կոշտ խողովակ       |մետր   |15    |     6689|   100335|

|___|__________________________________|_______|______|_________|_________|

|   |Ընդամենը`                         |       |      |         |  3197085|

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.04.2022
N 441-Ա
Որոշում