Սեղմել Esc փակելու համար:
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ԿԱՄ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՎՈՂ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ԿԱՄ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԱՆԱՎԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 օգոստոսի 1994 թ. թիվ 370

 

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ԿԱՄ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 21-ի «Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների գնահատման կարգի մասին» թիվ 183 որոշման 2-րդ կետին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել սեփականաշնորհվող կամ ապապետականացվող պետական ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների արժեքների փոփոխման ինդեքսների որոշման կարգը (կցվում է):

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ կառավարության 1994 թ.

օգոստոսի 15-ի թիվ 370 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎՈՂ ԿԱՄ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ

 

1. Սեփականաշնորհվող կամ ապապետականացվող պետական ձեռնարկությունների գույքի և անավարտ շինարարության օբյեկտների արժեքների փոփոխման ինդեքսը որոշվում են`

ա) գույքի համար` գնահատման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայկական դրամի նկատմամբ սահմանված ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքի և դրա ձեռքբերման ամսվա 1-ի դրությամբ հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքի հարաբերությամբ.

բ) անավարտ շինարարության օբյեկտների համար` գնահատման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայկական դրամի նկատմամբ սահմանված ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքի և յուրաքանչյուր եռամսյակ կատարված աշխատանքների ու ծախսերի եռամսյակի առաջին օրվա դրությամբ հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքի հարաբերությամբ:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների հիմնական միջոցների վերագնահատման մասին» թիվ 73 որոշմամբ վերագնահատված հիմնական միջոցների, անավարտ շինարարության օբյեկտների, տեղակայման ենթակա սարքավորումների ձեռքբերման ամիս է հանդիսանում 1995 թվականի հունվարը (1995 թվականի հունվարի 1-ի դրությամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայկական դրամի նկատմամբ սահմանված ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքը եղել է 405,51 դրամ):

/խմբ 23.05.95 թիվ 224 որոշում/

3. Սույն կարգով հաշվարկելիս արժեքների փոփոխման ինդեքսը 1 (մեկ) գործակցից փոքր լինելու դեպքում պետք է ընդունել 1 (մեկ) գործակից:

/լրաց. 23.05.95 թիվ 224 որոշում/

4. Տարաժամկետ վճարման դեպքում վճարման ենթակա գումարը հաշվարկվում է վճարման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայկական դրամի նկատմամբ սահմանված ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքի և գնահատման պահին սահմանված հաշվարկային փոխարժեքի հարաբերությամբ:

/փոփ. 23.05.95 թիվ 224 որոշում/

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.08.1994
N 370
Որոշում