Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0114.01....
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0114.01.5 «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ ԵՎ ՍՊՈՐՏ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

8 հոկտեմբերի 2021 թվականի N 75-Ն

 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0114.01.5 «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ ԵՎ ՍՊՈՐՏ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0114.01.02.5 «ՄԱՐԶԻՉ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1047-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

|_____________________________________________________________________|

|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆ»                                  |

|_____________________________________________________________________|

|58.|Մոդուլի դասիչը |ԱՀ-Ձ-5-21-001                                    |

|___|_______________|_________________________________________________|

|59.|Մոդուլի նպատակը|Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել  բիզնես  |

|   |               |գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ    |

|   |               |գործնական հմտություններ: Դրանք ներառում են       |

|   |               |ինքնուրույն բիզնես կազմակերպելու և  վարելու համար|

|   |               |անհրաժեշտ գործողությունների իրականացման          |

|   |               |հմտություններ, որոնցում հաշվի է առնված ինչպես    |

|   |               |գործարար ոլորտին հատուկ սկզբունքները, այնպես էլ  |

|   |               |բիզնես գործունեությունը կարգավորող իրավական դաշտի|

|   |               |առանձնահատկությունները                           |

|___|_______________|_________________________________________________|

|60.|Մոդուլի        |72 ժամ                                           |

|   |տևողությունը   |                                                 |

|___|_______________|_________________________________________________|

|61.|Մուտքային      |Այս մոդուլի 1 և  2 ուսումնառության արդյունքներն  |

|   |պահանջները     |ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական     |

|   |               |գիտելիքներ պետք չեն: Մյուս ուսումնառության       |

|   |               |արդյունքների ուսումնասիրությունը նպատակահարմար է |

|   |               |իրականացնել որոշակի մասնագիտական մոդուլներ       |

|   |               |յուրացնելուց հետո, որպեսզի դրանց գործնական       |

|   |               |ձեռքբերումները օգտագործվեն համապատասխան ծրագրեր  |

|   |               |մշակելու համար:                                  |

|___|_______________|_________________________________________________|

|62.|Մոդուլի        |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր     |

|   |               |գնահատման կարգը  արդյունքի համար սահմանված       |

|   |               |կատարման չափանիշների բավարար մակարդակի           |

|   |               |ապահովումն է                                     |

|___|_______________|_________________________________________________|

|63.|Ուսումնառության|Ներկայացնել հիմնավորված բիզնես-գաղափարի          |

|   |արդյունք 1     |ձևավորման  գործընթացը                            |

|___|_______________|_________________________________________________|

|64.|Կատարման       |1) բիզնես-գործունեության էությունը ճիշտ է        |

|   |չափանիշներ     |մեկնաբանում,                                     |

|   |               |2) բիզնես-գործունեության տեսլականը, նպատակը և    |

|   |               |ռազմավարությունը ճիշտ է սահմանում,               |

|   |               |3) բիզնես-գործունեության համար նախընտրելի        |

|   |               |անձնային հատկանիշների կարևորությունը             |

|   |               |հիմնավորում է,                                   |

|   |               |4) բիզնես-գործունեության համար սեփական           |

|   |               |հնարավորությունների գնահատումը ճիշտ է,           |

|   |               |5) բիզնես-գաղափարի էությունը ճիշտ է մեկնաբանում, |

|   |               |6) բիզնես-գաղափարի ձևավորման  գործընթացի         |

|   |               |բաղադրիչների իմաստը ճիշտ է մեկնաբանում,          |

|   |               |7) ըստ իրավիճակների հիմնավորում է ձևավորված      |

|   |               |բիզնես-գաղափարները,                              |

|   |               |8) բիզնես-գաղափարի տարբերակի գնահատումը ճիշտ է:  |

|___|_______________|_________________________________________________|

|65.|Ուսումնառության|Ներկայացնել կազմակերպության ստեղծման և  գրանցման |

|   |արդյունք 2     |կարգը, կառավարման գործընթացը                     |

|___|_______________|_________________________________________________|

|66.|Կատարման       |1) կազմակերպության կազմակերպական-իրավական        |

|   |չափանիշներ     |ձևերի  բնութագիրը ճիշտ է,                        |

|   |               |2) կազմակերպության աշխատանքը կարգավորող իրավական |

|   |               |ակտերի պահանջների ընկալումը ճիշտ է,              |

|   |               |3) կազմակերպության ստեղծման քայլերի              |

|   |               |հաջորդականությունը ճիշտ է մեկնաբանում,           |

|   |               |4) կազմակերպության ստեղծման համար պահանջվող      |

|   |               |փաստաթղթերի ձևավորումը  ճիշտ է,                  |

|   |               |5) կազմակերպության կառավարման անհրաժեշտությունը  |

|   |               |և  խնդիրները ճիշտ է մեկնաբանում,                 |

|   |               |6) կառավարման ֆունկցիաների բնութագրերը ճիշտ է,   |

|   |               |7) կառավարման ոճերի բնութագրերը ճիշտ է,          |

|   |               |8) կառավարման ֆունկցիոնալ բաժինների ձևավորման    |

|   |               |մոտեցումները ճիշտ է,                             |

|   |               |9) աշխատատեղերի ձևավորման  և  պարտականությունների|

|   |               |բաշխման մոտեցումները հիմնավոր է,                 |

|   |               |10) աշխատողների ընտրության կարգը հիմնավոր է,     |

|   |               |11) կազմակերպության կառավարմանն առնչվող          |

|   |               |փաստաթղթերի ձևավորումը  ամբողջական և  հիմնավոր է,|

|   |               |12) կնքվելիք պայմանագրերի կազմը և                |

|   |               |բովանդակությունը իրավաբանորեն ճիշտ է,            |

|   |               |13) կառավարման արդյունավետության գնահատման       |

|   |               |մոտեցումները հիմնավոր է:                         |

|___|_______________|_________________________________________________|

|67.|Ուսումնառության|Կատարել շուկայի հետազոտման և  գնահատման          |

|   |արդյունք 3     |գործողություններ                                 |

|___|_______________|_________________________________________________|

|68.|Կատարման       |1) ճիշտ է մեկնաբանում «շուկա» հասկացությունը,    |

|   |չափանիշներ     |2) շուկայի հետազոտման անհրաժեշտությունը          |

|   |               |հիմնավորում է,                                   |

|   |               |3) շուկայի հետազոտման հիմնական ուղղությունները   |

|   |               |բացահայտում է,                                   |

|   |               |4) շուկայի հետազոտման գործընթացի փուլերը ճիշտ է  |

|   |               |բնութագրում,                                     |

|   |               |5) ըստ փուլերի շուկայի հետազոտման մեթոդների      |

|   |               |ընտրությունը հիմնավոր է,                         |

|   |               |6) շուկայական պահանջարկի ծավալի բացահայտման      |

|   |               |մոտեցումները ճիշտ է,                             |

|   |               |7) շուկայի վրա ազդող գործոնների և  գնորդի        |

|   |               |վարքագծի գնահատումը ճիշտ է,                      |

|   |               |8) շուկայական մրցակցության գնահատումը հիմնավոր է,|

|   |               |9) շուկայի հատվածավորումը իրատեսական է,          |

|   |               |10) մարքեթինգի գաղափարների /4P և  7P/            |

|   |               |նշանակությունը ճիշտ է բացահայտում,               |

|   |               |11) մարքեթինգային ռազմավարության մշակման         |

|   |               |մոտեցումները հիմնավորված է:                      |

|___|_______________|_________________________________________________|

|69.|Ուսումնառության|Բնութագրել կազմակերպության ռեսուրսները և         |

|   |արդյունք 4     |գնահատել օգտագործման արդյունավետությունը         |

|___|_______________|_________________________________________________|

|70.|Կատարման       |1) կազմակերպության ռեսուրսների կազմը և           |

|   |չափանիշներ     |կառուցվածքը ճիշտ է բացահայտում,                  |

|   |               |2) կազմակերպության ռեսուրսների խմբերի միջև       |

|   |               |օպտիմալ հարաբերակցության ապահովման               |

|   |               |անհրաժեշտությունը հիմնավորում է,                 |

|   |               |3) նյութական ռեսուրսների խմբերի տնտեսագիտական    |

|   |               |բնութագրերը ճիշտ է,                              |

|   |               |4) աշխատանքային ռեսուրսների բնութագիրը և  դրանց  |

|   |               |առնչվող ցուցանիշների մեկնաբանությունը ճիշտ է,    |

|   |               |5) աշխատանքի տեխնիկական նորմավորման էությունը    |

|   |               |ճիշտ է բացատրում, նորմաների մեծության ձևավորման  |

|   |               |մեխանիզմը ճիշտ է ներկայացնում,                   |

|   |               |6) ֆինանսական ռեսուրսների հետ կապված             |

|   |               |հասկացությունների բացատրությունը ճիշտ է,         |

|   |               |7) ֆինանսական ռեսուրսների համալրման աղբյուրների  |

|   |               |առանձնահատկությունները ճիշտ է մեկնաբանում,       |

|   |               |8) ռեսուրսների պահանջվելիք մեծության հաշվարկման  |

|   |               |մոտեցումները հիմնավոր է,                         |

|   |               |9) հիմնական կապիտալի առանձին խմբերի օգտագործման  |

|   |               |արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և        |

|   |               |արդյունքների գնահատումը ճիշտ է,                  |

|   |               |10) շրջանառու կապիտալի օգտագործման               |

|   |               |արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և        |

|   |               |արդյունքների գնահատումը ճիշտ է,                  |

|   |               |11) աշխատանքային ռեսուրսների օգտագործման         |

|   |               |արդյունավետության ցուցանիշների հաշվարկը և        |

|   |               |արդյունքների գնահատումը ճիշտ է,                  |

|   |               |12) ռեսուրսների օգտագործման վերաբերյալ պարզ      |

|   |               |վերլուծական գործողությունները և  ըստ արդյունքների|

|   |               |եզրահանգումները հիմնավոր է:                      |

|___|_______________|_________________________________________________|

|71.|Ուսումնառության|Կատարել ծախսերի հաշվարկ, ձևավորել  ապրանքի       |

|   |արդյունք 5     |/ծառայության/ գինը                               |

|___|_______________|_________________________________________________|

|72.|Կատարման       |1) «ծախս» հասկացության բովանդակությունը ճիշտ է   |

|   |չափանիշներ     |մեկնաբանում,                                     |

|   |               |2) տարբերակում է ծախսերի խմբերը,                 |

|   |               |3) ծախսերը հիմնավորող փաստաթղթերի տեսակները և    |

|   |               |վավերապայմանները ճիշտ է ներկայացնում,            |

|   |               |4) ծախսերի տարբեր խմբերի հաշվապահական            |

|   |               |ձևակերպումները  ճիշտ է,                          |

|   |               |5) ապրանքների տարբեր տեսակների և                 |

|   |               |ծառայությունների տարբեր խմբերի համար պահանջվող   |

|   |               |ծախսերի կազմը հիմնավոր է ներկայացնում,           |

|   |               |6) ապրանքի կամ ծառայության ինքնարժեքի մեջ        |

|   |               |ներառվող ծախսերի հոդվածները ճիշտ է ներկայացնում, |

|   |               |7) ինքնարժեքի տարբեր հոդվածների մեծության        |

|   |               |հաշվարկման մեթոդաբանությունը ճիշտ է կիրառում,    |

|   |               |8) հաշվում է ապրանքի կամ ծառայության միավորի     |

|   |               |ինքնարժեքը,                                      |

|   |               |9) ինքնարժեքի իջեցման հնարավորությունները ճիշտ է |

|   |               |գնահատում,                                       |

|   |               |10) ինքնարժեք-շուկայական գին մարժայի տարբերության|

|   |               |հիմնավորումը ճիշտ է,                             |

|   |               |11) անհատական գնից շուկայական գնի անցման         |

|   |               |տրամաբանությունը բացատրում է:                    |

|___|_______________|_________________________________________________|

|73.|Ուսումնառության|Մշակել բիզնես պլան և  գործողությունների ծրագիր   |

|   |արդյունք 6     |                                                 |

|___|_______________|_________________________________________________|

|74.|Կատարման       |1) բիզնես գործունեության համար բիզնես պլանի      |

|   |չափանիշներ     |անհրաժեշտությունը հիմնավորում է,                 |

|   |               |2) բիզնես պլանի բաժինների բովանդակության         |

|   |               |մեկնաբանությունները ճիշտ է,                      |

|   |               |3) բիզնես պլանի մշակման համար անհրաժեշտ          |

|   |               |ելակետային տվյալների կազմը և  ձեռք բերման        |

|   |               |աղբյուրները ճիշտ է ներկայացնում,                 |

|   |               |4) ճիշտ է կատարում SWOT վերլուծություն,          |

|   |               |5) SWOT վերլուծության արդյունքները կիրառում է    |

|   |               |բիզնես պլանը մշակելու գործընթացում,              |

|   |               |6) բիզնես պլանով նախատեսվող միջոցառումները       |

|   |               |հիմնավորված է,                                   |

|   |               |7) բիզնես պլանի կատարումն ապահովող               |

|   |               |գործողությունների ծրագիրը, ժամանակացույցը        |

|   |               |հիմնավոր է,                                      |

|   |               |8) բիզնես պլանի կատարումն ապահովող ռեսուրսների   |

|   |               |մեծությունները ճիշտ է սահմանվել,                 |

|   |               |9) բիզնես պլանով նախատեսված միջոցառումների       |

|   |               |իրականացման ռիսկերը և  դրանց հաղթահարման քայլերը |

|   |               |հիմնավոր են:                                     |

|___|_______________|_________________________________________________|

|75.|Ուսումնառության|Հաշվել հարկեր, տուրքեր, կազմել ֆինանսական        |

|   |արդյունք 7     |հաշվետվություններ                                |

|___|_______________|_________________________________________________|

|76.|Կատարման       |1) հարկային օրենսդրության հիմնական դրույթները    |

|   |չափանիշներ     |ճիշտ է մեկնաբանում,                              |

|   |               |2) հարկային օրենսդրության հիմնական               |

|   |               |հասկացությունները ճիշտ է բացատրում,              |

|   |               |3) հարկերի և  տուրքերի մեծությունը հաշվելու համար|

|   |               |կիրառվող ելակետային ցուցանիշների հաշվարկը ճիշտ է |

|   |               |կատարում,                                        |

|   |               |4) հարկերի և  տուրքերի մեծությունը ճիշտ է        |

|   |               |հաշվարկում,                                      |

|   |               |5) հարկերի վճարման ժամկետների գնահատումը         |

|   |               |համապատասխանում է օրենսդրության պահանջներին,     |

|   |               |6) ֆինանսական հաշվետվությունների կազմը ճիշտ է    |

|   |               |ներկայացնում,                                    |

|   |               |7) անհրաժեշտ ֆինանսական հաշվետվությունները ճիշտ է|

|   |               |լրացնում,                                        |

|   |               |8) ստուգումների իրականացման իրավական ակտերի      |

|   |               |պահանջները ճիշտ է բացատրում,                     |

|   |               |9) ստուգումների հետ կապված տնտեսվարողի           |

|   |               |իրավունքներն ու պարտականությունները ճիշտ է       |

|   |               |ներկայացնում:                                    |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 2

 

Միջին մասնագիտական կրթության 0114.01.5 «Ֆիզիկական կուլտուրա և

սպորտ» մասնագիտության 0114.01.02.5 «Մարզիչ» որակավորման հիմնական

կրթական ծրագրի ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական

կարողությունների մոդուլներ

 

._____________________________________________________________________.

|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ        |

|ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ»                                                |

|_____________________________________________________________________|

|1. |Մոդուլի դասիչը |ՖԿՍՄ-5-21-001                                    |

|___|_______________|_________________________________________________|

|2. |Մոդուլի նպատակը|Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել      |

|   |               |ֆիզիկական կուլտուրայի և  սպորտի ընդհանուր        |

|   |               |դրույթների վերաբերյալ գիտելիքներ:                |

|___|_______________|_________________________________________________|

|3. |Մոդուլի        |54 ժամ                                           |

|   |տևողությունը   |                                                 |

|___|_______________|_________________________________________________|

|4. |Մուտքային      |Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական      |

|   |պահանջները     |մասնագիտական գիտելիքներ պետք չեն:                |

|___|_______________|_________________________________________________|

|5. |Մոդուլի        |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր     |

|   |գնահատման կարգը|արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների   |

|   |               |բավարար մակարդակի ապահովումն է:                  |

|___|_______________|_________________________________________________|

|6. |Ուսումնառության|Ներկայացնել ֆիզիկական կուլտուրայի ընդհանուր      |

|   |արդյունք 1     |պատմությունը                                     |

|___|_______________|_________________________________________________|

|7. |Կատարման       |1) ճիշտ է ներկայացնում ֆիզիկական կուլտուրան      |

|   |չափանիշներ     |նախնադարյան և  ստրկատիրական հասարակարգերում,     |

|   |               |2) ճիշտ է բացատրում ֆիզիկական կուլտուրան միջին   |

|   |               |դարերում և  նոր ժամանակներում:                   |

|___|_______________|_________________________________________________|

|8. |Ուսումնառության|Ներկայացնել միջազգային սպորտային շարժման         |

|   |արդյունք 2     |պատմությունը                                     |

|___|_______________|_________________________________________________|

|9. |Կատարման       |1) ճիշտ է ներկայացնում միջազգային սպորտային      |

|   |չափանիշներ     |շարժման ծագումը և  զարգացումը,                   |

|   |               |2) ճիշտ է թվարկում և  ներկայացնում միջազգային    |

|   |               |սպորտային շարժման շրջափուլերը:                   |

|___|_______________|_________________________________________________|

|10.|Ուսումնառության|Ներկայացնել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և    |

|   |արդյունք 3     |սպորտի պատմությունը                              |

|___|_______________|_________________________________________________|

|11.|Կատարման       |1) ճիշտ է ներկայացնում ֆիզիկական կուլտուրան հին  |

|   |չափանիշներ     |և  միջնադարյան Հայաստանում,                      |

|   |               |2) ճիշտ է ներկայացնում Հայաստանի ֆիզիկական       |

|   |               |կուլտուրան նոր ժամանակաշրջանում:                 |

|_____________________________________________________________________|

|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ»         |

|_____________________________________________________________________|

|12.|Մոդուլի դասիչը |ՖԿՍՄ-5-21-002                                    |

|___|_______________|_________________________________________________|

|13.|Մոդուլի նպատակը|Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել      |

|   |               |օլիմպիական շարժման ընդհանուր հիմունքների         |

|   |               |վերաբերյալ գիտելիքներ:                           |

|___|_______________|_________________________________________________|

|14.|Մոդուլի        |54 ժամ                                           |

|   |տևողությունը   |                                                 |

|___|_______________|_________________________________________________|

|15.|Մուտքային      |Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ ուսանողը պետք է|

|   |պահանջները     |ուսումնասիրած լինի ՖԿՍՄ-5-21-001 «Ֆիզիկական      |

|   |               |կուլտուրայի և  սպորտի պատմության ընդհանուր       |

|   |               |դրույթներ» մոդուլը:                              |

|___|_______________|_________________________________________________|

|16.|Մոդուլի        |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր     |

|   |գնահատման կարգը|արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների   |

|   |               |բավարար մակարդակի ապահովումն է:                  |

|___|_______________|_________________________________________________|

|17.|Ուսումնառության|Ներկայացնել հին հունական օլիմպիական խաղերի       |

|   |արդյունք 1     |պատմությունը                                     |

|___|_______________|_________________________________________________|

|18.|Կատարման       |1) ներկայացնում է օլիմպիական խաղերի ծագումն ու   |

|   |չափանիշներ     |անցկացումը,                                      |

|   |               |2) ճիշտ է թվարկում հին օլիմպիական խաղերի ծրագրի  |

|   |               |մեջ մտնող մարզաձևերը,                            |

|   |               |3) ներկայացնում է հին օլիմպիական խաղերում հայ    |

|   |               |մարզիկների մասնակցությունը:                      |

|___|_______________|_________________________________________________|

|19.|Ուսումնառության|Ներկայացնել ժամանակակից օլիմպիական խաղերի        |

|   |արդյունք 2     |պատմությունը                                     |

|___|_______________|_________________________________________________|

|20.|Կատարման       |1) ներկայացնում է օլիմպիական խաղերի վերածննդի    |

|   |չափանիշներ     |պատճառները,                                      |

|   |               |2) ճիշտ է թվարկում ժամանակակից օլիմպիական խաղերի |

|   |               |սկզբունքները,                                    |

|   |               |3) ներկայացնում է միջազգային օլիմպիական և        |

|   |               |ազգային օլիմպիական կոմիտեների գործունեությունը:  |

|___|_______________|_________________________________________________|

|21.|Ուսումնառության|Ներկայացնել ձմեռային օլիմպիական խաղերի           |

|   |արդյունք 3     |պատմությունը                                     |

|___|_______________|_________________________________________________|

|22.|Կատարման       |1) բացատրում է օլիմպիական խաղերի կազմակերպման    |

|   |չափանիշներ     |առանձնահատկությունները,                          |

|   |               |2) ճիշտ է թվարկում ձմեռային օլիմպիական խաղերի    |

|   |               |անցկացման տարեթվերը:                             |

|___|_______________|_________________________________________________|

|23.|Ուսումնառության|Ներկայացնել Հայաստանի օլիմպիական շարժման         |

|   |արդյունք 4     |պատմությունը                                     |

|___|_______________|_________________________________________________|

|24.|Կատարման       |1) ներկայացնում է Հայաստանի ազգային օլիմպիական   |

|   |չափանիշներ     |կոմիտեի ստեղծման պատմությունը,                   |

|   |               |2) ներկայացնում է Հայաստանի մարզիկների           |

|   |               |մասնակցությունը օլիմպիական խաղերում,             |

|   |               |3) ներկայացնում է սփյուռքահայ մարզիկների         |

|   |               |մասնակցությունը օլիմպիական խաղերում:             |

|_____________________________________________________________________|

|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՈՍԿՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՄԿԱՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ               |

|ԸՆԴԵՐԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»                                                    |

|_____________________________________________________________________|

|25.|Մոդուլի դասիչը |ՖԿՍՄ -5-21-003                                   |

|___|_______________|_________________________________________________|

|26.|Մոդուլի նպատակը|Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել      |

|   |               |ոսկրաբանության, մկանաբանության և  ընդերաբանության|

|   |               |վերաբերյալ գիտելիքներ և  դրանք գործնականում      |

|   |               |կիրառելու կարողություններ:                       |

|___|_______________|_________________________________________________|

|27.|Մոդուլի        |72 ժամ                                           |

|   |տևողությունը   |                                                 |

|___|_______________|_________________________________________________|

|28.|Մուտքային      |Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական      |

|   |պահանջները     |մասնագիտական գիտելիքներ պետք չեն:                |

|___|_______________|_________________________________________________|

|29.|Մոդուլի        |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր     |

|   |գնահատման կարգը|արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների   |

|   |               |բավարար մակարդակի ապահովումն է:                  |

|___|_______________|_________________________________________________|

|30.|Ուսումնառության|Թվարկել ոսկրերի անվանումները և  նրանց            |

|   |արդյունք 1     |կառուցվածքային առանձնահատկությունները            |

|___|_______________|_________________________________________________|

|31.|Կատարման       |1) ճիշտ է թվարկում ոսկրերի անվանումները և        |

|   |չափանիշներ     |ցուցադրում,                                      |

|   |               |2) ճիշտ է բացատրում ոսկրերի կառուցվածքային       |

|   |               |առանձնահատկությունները,                          |

|   |               |3) ճիշտ է բացատրում ոսկրերի միացման տեսակները:   |

|___|_______________|_________________________________________________|

|32.|Ուսումնառության|Բացատրել մկանների ձևը,  տեղադրությունը և  տալ    |

|   |արդյունք 2     |անվանումները                                     |

|___|_______________|_________________________________________________|

|33.|Կատարման       |1) ճիշտ է ներկայացում մկանների ձևերը,            |

|   |չափանիշներ     |2) ճիշտ է թվարկում մկանների անվանումները և       |

|   |               |ցուցադրում,                                      |

|   |               |3) ճիշտ է բացատրում մկանի աշխատանքային ռեժիմները:|

|___|_______________|_________________________________________________|

|34.|Ուսումնառության|Ներկայացնել ներքին օրգանների բնութագրերը և       |

|   |արդյունք 3     |գործառույթները                                   |

|___|_______________|_________________________________________________|

|35.|Կատարման       |1) ճիշտ է թվարկում ներքին օրգանները,             |

|   |չափանիշներ     |2) ճիշտ է ներկայացնում ներքին օրգանների          |

|   |               |տեղադրությունը,                                  |

|   |               |3) բացատրում է նրանց գործառույթները:             |

|_____________________________________________________________________|

|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՍԻՐՏԱՆՈԹԱՅԻՆ ԵՎ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ |

|ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»                                              |

|_____________________________________________________________________|

|36.|Մոդուլի դասիչը |ՖԿՍՄ-5-21-004                                    |

|___|_______________|_________________________________________________|

|37.|Մոդուլի նպատակը|Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել      |

|   |               |սիրտանոթային և  նյարդային համակարգերի անատոմիական|

|   |               |առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիքներ և   |

|   |               |դրանք գործնականում կիրառելու կարողություններ:    |

|___|_______________|_________________________________________________|

|38.|Մոդուլի        |72 ժամ                                           |

|   |տևողությունը   |                                                 |

|___|_______________|_________________________________________________|

|39.|Մուտքային      |Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ ուսանողը պետք է|

|   |պահանջները     |ուսումնասիրած լինի ՖԿՍՄ-5-21-003                 |

|   |               |«Ոսկրաբանություն, մկանաբանություն և              |

|   |               |ընդերաբանություն» մոդուլը:                       |

|___|_______________|_________________________________________________|

|40.|Մոդուլի        |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր     |

|   |գնահատման կարգը|արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների   |

|   |               |բավարար մակարդակի ապահովումն է:                  |

|___|_______________|_________________________________________________|

|41.|Ուսումնառության|Ներկայացնել սիրտանոթային համակարգի անատոմիական   |

|   |արդյունք 1     |առանձնահատկությունները                           |

|___|_______________|_________________________________________________|

|42.|Կատարման       |1) ճիշտ է դասակարգում անոթները,                  |

|   |չափանիշները    |2) ներկայացնում է սրտի ձևը,  տեղադրությունը և    |

|   |               |փականային համակարգը,                             |

|   |               |3) ճիշտ է ներկայացնում արյան մեծ և  փոքր         |

|   |               |շրջանառությունը:                                 |

|___|_______________|_________________________________________________|

|43.|Ուսումնառության|Ներկայացնել նյարդային համակարգի անատոմիական      |

|   |արդյունք 2     |առանձնահատկությունները                           |

|___|_______________|_________________________________________________|

|44.|Կատարման       |1) ճիշտ է նկարագրում նյարդային բջիջը,            |

|   |չափանիշներ     |2) ճիշտ է բացատրում ռեֆլեկտոր աղեղի անատոմիական  |

|   |               |կազմը,                                           |

|   |               |3) ճիշտ է դասակարգում նյարդային համակարգերի      |

|   |               |տեսակները:                                       |

|_____________________________________________________________________|

|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱ»                    |

|_____________________________________________________________________|

|45.|Մոդուլի դասիչը |ՖԿՍՄ-5-21-005                                    |

|___|_______________|_________________________________________________|

|46.|Մոդուլի նպատակը|Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել      |

|   |               |ընդհանուր և  մարզական հիգիենայի վերաբերյալ       |

|   |               |գիտելիքներ և  դրանք գործնականում կիրառելու       |

|   |               |կարողություններ:                                 |

|___|_______________|_________________________________________________|

|47.|Մոդուլի        |54 ժամ                                           |

|   |տևողությունը   |                                                 |

|___|_______________|_________________________________________________|

|48.|Մուտքային      |Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական      |

|   |պահանջները     |մասնագիտական գիտելիքներ պետք չեն:                |

|___|_______________|_________________________________________________|

|49.|Մոդուլի        |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր     |

|   |գնահատման կարգը|արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների   |

|   |               |բավարար մակարդակի ապահովումն է:                  |

|___|_______________|_________________________________________________|

|50.|Ուսումնառության|Ներկայացնել ընդհանուր հիգիենայի հիմնական         |

|   |արդյունք 1     |բնագավառները                                     |

|___|_______________|_________________________________________________|

|51.|Կատարման       |1) ներկայացնում է հիգիենայի ծագման և  զարգացման  |

|   |չափանիշներ     |պատմությունը,                                    |

|   |               |2) ճիշտ է թվարկում հիգիենայի հիմնական            |

|   |               |բնագավառները,                                    |

|   |               |3) ներկայացնում է ժամանակակից հիգիենայի          |

|   |               |խնդիրները:                                       |

|___|_______________|_________________________________________________|

|52.|Ուսումնառության|Ներկայացնել օդի և  ջրային ավազանների հիգիենիկ    |

|   |արդյունք 2     |բնութագրերը                                      |

|___|_______________|_________________________________________________|

|53.|Կատարման       |1) բացատրում է մթնոլորտային օդին և  ջրային       |

|   |չափանիշներ     |ավազաններին ներկայացվող հիգիենիկ պահանջները,     |

|   |               |2) ճիշտ է թվարկում օդի և  ջրի միջոցով օրգանիզմի  |

|   |               |կոփման եղանակները:                               |

|___|_______________|_________________________________________________|

|54.|Ուսումնառության|Բացատրել մարզիկներին ներկայացվող հիգիենիկ        |

|   |արդյունք 3     |պահանջները                                       |

|___|_______________|_________________________________________________|

|55.|Կատարման       |1) տարբերակում է մարզիկների օրվա և  սննդի ռեժիմի |

|   |չափանիշներ     |հիգիենիկ առանձնահատկությունները մարզումների և    |

|   |               |մրցումների ժամանակ,                              |

|   |               |2) ճիշտ է բացատրում սննդի չափավորումը` կախված    |

|   |               |մարզաձևից,                                       |

|   |               |3) ներկայացնում է մարզահագուստին, մարզական       |

|   |               |կառույցներին և  մարզագույքին ներկայացվող հիգիենիկ|

|   |               |պահանջները:                                      |

|_____________________________________________________________________|

|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԿԵՆՍԱՔԻՄԻԱՅԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ»      |

|_____________________________________________________________________|

|56.|Մոդուլի դասիչը |ՖԿՍՄ-5-21-006                                    |

|___|_______________|_________________________________________________|

|57.|Մոդուլի նպատակը|Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել      |

|   |               |ֆիզիկական վարժությունների կատարման հետևանքով     |

|   |               |օրգանիզմում տեղի ունեցող կենսաքիմիական           |

|   |               |տեղաշարժերի մասին գիտելիքներ և  դրանք            |

|   |               |գործնականում կիրառելու կարողություններ:          |

|___|_______________|_________________________________________________|

|58.|Մոդուլի        |54 ժամ                                           |

|   |տևողությունը   |                                                 |

|___|_______________|_________________________________________________|

|59.|Մուտքային      |Այս մոդուլն ուսումնասիրելու համար ուսանողը պետք է|

|   |պահանջները     |նախապես ուսումնասիրած լինի ՖԿՍՄ-5-21-007         |

|   |               |«Ֆիզիոլոգիայի ընդհանուր հիմունքներ» մոդուլը:     |

|___|_______________|_________________________________________________|

|60.|Մոդուլի        |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր     |

|   |գնահատման կարգը|արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների   |

|   |               |բավարար մակարդակի ապահովումն է:                  |

|___|_______________|_________________________________________________|

|61.|Ուսումնառության|Ներկայացնել ածխաջրերի, ճարպերի և  սպիտակուցների  |

|   |արդյունք 1     |նշանակությունն ու դերը                           |

|___|_______________|_________________________________________________|

|62.|Կատարման       |1) ներկայացնում է ածխաջրերի, ճարպերի և           |

|   |չափանիշներ     |սպիտակուցների կառուցվածքը,                       |

|   |               |2) ճիշտ է դասակարգում ածխաջրերը, ճարպերը և       |

|   |               |սպիտակուցները,                                   |

|   |               |3) ներկայացնում է ածխաջրերի, ճարպերի և           |

|   |               |սպիտակուցների դերը մարզական աշխատանքի ժամանակ:   |

|___|_______________|_________________________________________________|

|63.|Ուսումնառության|Ներկայացնել նյութափոխանակության ընդհանուր        |

|   |արդյունք 2     |օրինաչափությունները                              |

|___|_______________|_________________________________________________|

|64.|Կատարման       |1) ներկայացնում է նյութափոխանակության            |

|   |չափանիշներ     |առանձնահատկությունները,                          |

|   |               |2) բացատրում է արտաքին և  ներքին                 |

|   |               |նյութափոխանակությունների էությունը,              |

|   |               |3) ճիշտ է թվարկում էներգիայի փոխակերպման         |

|   |               |ընդհանուր օրինաչափությունները:                   |

|___|_______________|_________________________________________________|

|65.|Ուսումնառության|Բացատրել մկանային աշխատանքի ժամանակ              |

|   |արդյունք 3     |նյութափոխանակության յուրահատկությունները         |

|___|_______________|_________________________________________________|

|66.|Կատարման       |1) բացատրում է կենսաքիմիական փոփոխությունների    |

|   |չափանիշներ     |կապն աշխատանքի ռեժիմի, տևողության,  հանգստի      |

|   |               |ժամանակի հետ,                                    |

|   |               |2) բացատրում է աերոբ և  անաերոբ գործընթացների    |

|   |               |ինտենսիվությունը տարբեր աշխատանքային ռեժիմներում,|

|   |               |3) ճիշտ է թվարկում ԱԵՖ-ի ռեսինթեզի ուղիները      |

|   |               |ֆիզիկական աշխատանք կատարելիս:                    |

|_____________________________________________________________________|

|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՖԻԶԻՈԼՈԳԻԱՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ»                |

|_____________________________________________________________________|

|67.|Մոդուլի դասիչը |ՖԿՍՄ-5-21-007                                    |

|___|_______________|_________________________________________________|

|68.|Մոդուլի նպատակը|Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել      |

|   |               |օրգանիզմի ֆիզիոլոգիական առանձնահատկությունների   |

|   |               |վերաբերյալ գիտելիքներ և  դրանք գործնականում      |

|   |               |կիրառելու կարողություններ:                       |

|___|_______________|_________________________________________________|

|69.|Մոդուլի        |72 ժամ                                           |

|   |տևողությունը   |                                                 |

|___|_______________|_________________________________________________|

|70.|Մուտքային      |Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ ուսանողը պետք է|

|   |պահանջները     |ուսումնասիրած լինի ՖԿՍՄ-5-21-003                 |

|   |               |«Ոսկրաբանություն, մկանաբանություն և              |

|   |               |ընդերաբանություն», ՖՈՒՄ-5-21-004 «Սիրտանոթային և |

|   |               |նյարդային համակարգերի անատոմիական                |

|   |               |առանձնահատկություններ» մոդուլները:               |

|___|_______________|_________________________________________________|

|71.|Մոդուլի        |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր     |

|   |գնահատման կարգը|արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների   |

|   |               |բավարար մակարդակի ապահովումն է:                  |

|___|_______________|_________________________________________________|

|72.|Ուսումնառության|Ներկայացնել ֆիզիոլոգիայի հիմնական                |

|   |արդյունք 1     |հասկացությունները                                |

|___|_______________|_________________________________________________|

|73.|Կատարման       |1) ներկայացում է ֆիզիոլոգիական հիմնական          |

|   |չափանիշներ     |հասկացությունները,                               |

|   |               |2) բացատրում է կենսաէլեկտրական երևույթները:      |

|___|_______________|_________________________________________________|

|74.|Ուսումնառության|Բացատրել առանձին օրգան-համակարգերի ֆիզիոլոգիական |

|   |արդյունք 2     |առանձնահատկությունները                           |

|___|_______________|_________________________________________________|

|75.|Կատարման       |1) ճիշտ է թվարկում առանձին օրգան-համակարգերը,    |

|   |չափանիշներ     |2) բացատրում է առանձին օրգան-համակարգերի         |

|   |               |ֆիզիոլոգիական առանձնահատկությունները:            |

|___|_______________|_________________________________________________|

|76.|Ուսումնառության|Ներկայացնում է ներզատական և  արտազատական         |

|   |արդյունք 3     |ֆունկցիաները                                     |

|___|_______________|_________________________________________________|

|77.|Կատարման       |1) ճիշտ է թվարկում ներզատական և  արտազատական     |

|   |չափանիշներ     |գեղձերը,                                         |

|   |               |2) բացատրում է ներզատական և  արտազատական գեղձերի |

|   |               |ֆիզիոլոգիական առանձնահատկությունները:            |

|_____________________________________________________________________|

|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԿԵՆՍԱՄԵԽԱՆԻԿԱՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ»             |

|_____________________________________________________________________|

|78.|Մոդուլի դասիչը |ՖԿՍՄ-5-21-008                                    |

|___|_______________|_________________________________________________|

|79.|Մոդուլի նպատակը|Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել      |

|   |               |շարժումների կենսամեխանիկայի վերաբերյալ գիտելիքներ|

|   |               |և  դրանք գործնականում կիրառելու կարողություններ: |

|___|_______________|_________________________________________________|

|80.|Մոդուլի        |36 ժամ                                           |

|   |տևողությունը   |                                                 |

|___|_______________|_________________________________________________|

|81.|Մուտքային      |Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ ուսանողը պետք է|

|   |պահանջները     |ուսումնասիրած լինի ՖԿՍՄ-5-21-004 «Սիրտանոթային և |

|   |               |նյարդային համակարգերի անատոմիական                |

|   |               |առանձնահատկությունները»,ՖԿՍՄ-5-21-015 «Շարժողական|

|   |               |ընդունակությունների մշակման մեթոդիկան»           |

|   |               |մոդուլները:                                      |

|___|_______________|_________________________________________________|

|82.|Մոդուլի        |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր     |

|   |գնահատման կարգը|արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների   |

|   |               |բավարար մակարդակի ապահովումն է:                  |

|___|_______________|_________________________________________________|

|83.|Ուսումնառության|Ներկայացնել մարդու մարմնի և  նրա շարժումների     |

|   |արդյունք 1     |կենսամեխանիկական բնութագրերը                     |

|___|_______________|_________________________________________________|

|84.|Կատարման       |1) ճիշտ է թվարկում և  նկարագրում մարմնի ու նրա   |

|   |չափանիշներ     |շարժումների կինեմատիկական բնութագրերը,           |

|   |               |2) ճիշտ է թվարկում և  նկարագրում մարմնի ու նրա   |

|   |               |շարժումների դինամիկական բնութագրերը,             |

|   |               |3) ճիշտ է թվարկում և  նկարագրում մարմնի ու նրա   |

|   |               |շարժումների էներգետիկ բնութագրերը:               |

|___|_______________|_________________________________________________|

|85.|Ուսումնառության|Ներկայացնել շարժողական գործողությունների և       |

|   |արդյունք 2     |ընդունակությունների կենսամեխանիկական             |

|   |               |առանձնահատկությունները                           |

|___|_______________|_________________________________________________|

|86.|Կատարման       |1) բացատրում է մարմնի զանգվածների                |

|   |չափանիշներ     |երկրաչափությունը և  ծանրության կենտրոնը,         |

|   |               |2) ճիշտ է թվարկում իներցիայի պահերը,             |

|   |               |3) ներկայացնում է բաղադրյալ շարժումները և  նրանց |

|   |               |դինամիկան կինեմատիկական շղթաներում,              |

|   |               |4) ներկայացնում է շարժողական ընդունակությունների |

|   |               |կենսադինամիկան:                                  |

|___|_______________|_________________________________________________|

|87.|Ուսումնառության|Բացատրել լոկոմոտոր և  տեղափոխման շարժումների     |

|   |արդյունք 3     |մեխանիզմները                                     |

|___|_______________|_________________________________________________|

|88.|Կատարման       |1) ճիշտ է թվարկում մարզական լոկոմոցիայի          |

|   |չափանիշներ     |տեսակները,                                       |

|   |               |2) ներկայացնում է մարզական գործիքների թռիչքը,    |

|   |               |3) ճիշտ է թվարկում ազդող ուժերը տեղափոխման       |

|   |               |շարժումներում:                                   |

|_____________________________________________________________________|

|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՍՊՈՐՏԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ»        |

|_____________________________________________________________________|

|89.|Մոդուլի դասիչը |ՖԿՍՄ-5-21-009                                    |

|___|_______________|_________________________________________________|

|90.|Մոդուլի նպատակը|Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել      |

|   |               |սպորտային բժշկության վերաբերյալ գիտելիքներ և     |

|   |               |դրանք գործնականում կիրառելու կարողություններ:    |

|___|_______________|_________________________________________________|

|91.|Մոդուլի        |54 ժամ                                           |

|   |տևողությունը   |                                                 |

|___|_______________|_________________________________________________|

|92.|Մուտքային      |Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ ուսանողը պետք է|

|   |պահանջները     |ուսումնասիրած լինի ՖԿՍՄ-5-21-005 «Ընդհանուր և    |

|   |               |մարզական հիգիենա» մոդուլը:                       |

|___|_______________|_________________________________________________|

|93.|Մոդուլի        |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր     |

|   |գնահատման կարգը|արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների   |

|   |               |բավարար մակարդակի ապահովումն է:                  |

|___|_______________|_________________________________________________|

|94.|Ուսումնառության|Ներկայացնել սպորտային պաթոլոգիկ վիճակները        |

|   |արդյունք 1     |                                                 |

|___|_______________|_________________________________________________|

|95.|Կատարման       |1) ճիշտ է թվարկում սպորտային պաթոլոգիկ վիճակները,|

|   |չափանիշներ     |2) դասակարգում է մարզական վնասվածքները,          |

|   |               |3) ճիշտ է թվարկում վնասվածքների առաջացման        |

|   |               |պատճառները և  դրանց կանխարգելման ուղիները,       |

|   |               |4) ճիշտ է ցուցադրում առաջին օգնության հնարքները: |

|___|_______________|_________________________________________________|

|96.|Ուսումնառության|Ներկայացնել բժշկամանկավարժական հսկողության       |

|   |արդյունք 2     |առանձնահատկությունները                           |

|___|_______________|_________________________________________________|

|97.|Կատարման       |1) ճիշտ է թվարկում բժշկա-մանկավարժական           |

|   |չափանիշներ     |հսկողության կազմակերպման ձևերը  մարզական         |

|   |               |գործունեության ընթացքում,                        |

|   |               |2) ճիշտ է դասակարգում և  նկարագրում վերականգնման |

|   |               |միջոցները,                                       |

|   |               |3) ներկայացնում է մրցումների բժշկական            |

|   |               |սպասարկումը:                                     |

|___|_______________|_________________________________________________|

|98.|Ուսումնառության|Ներկայացնել պորտում բժշկական թեստավորման         |

|   |արդյունք 3     |առանձնահատկությունները                           |

|___|_______________|_________________________________________________|

|99.|Կատարման       |1) ներկայացնում է սիրտանոթային համակարգի         |

|   |չափանիշներ     |թեստավորման առանձնահատկությունները,              |

|   |               |2) ներկայացնում է օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակը   |

|   |               |բացահայտող թեստերը:                              |

|_____________________________________________________________________|

|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԴԻԴԱԿՏԻԿԱ»|

|_____________________________________________________________________|

|100|Մոդուլի դասիչը |ՖԿՍՄ-5-21-010                                    |

|___|_______________|_________________________________________________|

|101|Մոդուլի նպատակը|Այս մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել      |

|   |               |մանկավարժական հիմունքների և  դիդակտիկ            |

|   |               |սկզբունքների վերաբերյալ գիտելիքներ և  դրանք      |

|   |               |գործնականում կիրառելու կարողություններ:          |

|___|_______________|_________________________________________________|

|102|Մոդուլի        |72 ժամ                                           |

|   |տևողությունը   |                                                 |

|___|_______________|_________________________________________________|

|103|Մուտքային      |Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական      |

|   |պահանջները     |մասնագիտական գիտելիքներ պետք չեն:                |

|___|_______________|_________________________________________________|

|104|Մոդուլի        |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր     |

|   |գնահատման կարգը|արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների   |

|   |               |բավարար մակարդակի ապահովումն է:                  |

|___|_______________|_________________________________________________|

|105|Ուսումնառության|Ներկայացնել մանկավարժության պատմությունը` ըստ    |

|   |արդյունք 1     |զարգացման փուլերի                                |

|___|_______________|_________________________________________________|

|106|Կատարման       |1) ներկայացնում է արտասահմանյան մանկավարժության  |

|   |չափանիշներ     |պատմությունը,                                    |

|   |               |2) ներկայացնում է հայկական մանկավարժության դպրոցի|

|   |               |պատմությունը` ըստ զարգացման փուլերի,             |

|   |               |3) ներկայացնում է հայտնի մանկավարժների           |

|   |               |գործունեությունը:                                |

|___|_______________|_________________________________________________|

|107|Ուսումնառության|Բացատրել անհատի ձևավորմանը  և  զարգացմանը նպաստող|

|   |արդյունք 2     |մանկավարժական դրույթները                         |

|___|_______________|_________________________________________________|

|108|Կատարման       |1) ներկայացնում է անձի վրա ազդող հիմնական        |

|   |չափանիշներ     |գործոնները,                                      |

|   |               |2) բացատրում է տարիքային մանկավարժության         |

|   |               |զարգացման և  ձևավորման  հիմնական աստիճանները:    |

|___|_______________|_________________________________________________|

|109|Ուսումնառության|Ներկայացնել դիդակտիկայի հիմնական կարգերը և       |

|   |արդյունք 3     |ուսուցման գործընթացի էությունը                   |

|___|_______________|_________________________________________________|

|110|Կատարման       |1) բացատրում է դիդակտիկայի հիմնական կարգերը,     |

|   |չափանիշներ     |2) ճիշտ է թվարկում ճանաչողության գործընթացի      |

|   |               |փուլերը:                                         |

|___|_______________|_________________________________________________|

|111|Ուսումնառության|Բացատրել ուսուցման սկզբունքները և  մեթոդները     |

|   |արդյունք 4     |                                                 |

|___|_______________|_________________________________________________|

|112|Կատարման       |1) ճիշտ է թվարկում և  բնութագրում ուսուցման      |

|   |չափանիշներ     |սկզբունքները,                                    |

|   |               |2) ճիշտ է թվարկում և  բնութագրում ուսուցման      |

|   |               |մեթոդները:                                       |

|_____________________________________________________________________|

 

---------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
08.10.2021
N 75-Ն
Հրաման