ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ,
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
21 դեկտեմբերի 2021 թվականի N 92-Ն
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0322.02.5 «ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0322.02.01.5 «ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
i
Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել միջին մասնագիտական կրթության 0322.02.5 «Գրադարանային գործ» մասնագիտության 0322.02.01.5 «Գրադարանավար» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին:
Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարի
2021 թ. դեկտեմբերի 21-ի
N 92-Ն հրամանի
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0322.02.5 «ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0322.02.01.5 «ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն չափորոշիչը սահմանում է միջին մասնագիտական կրթության 0322.02.5 «Գրադարանային գործ» մասնագիտության` ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 31-ի թիվ 332-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակի 5-րդ մակարդակի 0322.02.01.5 «Գրադարանավար» որակավորմանը ներկայացվող պահանջները, հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսանողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները:
2. Միջին մասնագիտական կրթության 0322.02.5 «Գրադարանային գործ» մասնագիտության 0322.02.01.5 «Գրադարանավար» որակավորման հիմնական կրթական ծրագիրը կարող է իրականացվել ուսուցման հետևյալ ձևերով`
1) առկա,
2) հեռակա,
3) հեռավար (դիստանցիոն),
4) դրսեկության (էքստեռնատ):
3. Միջին մասնագիտական կրթության 0322.02.5 «Գրադարանային գործ» մասնագիտության 0322.02.01.5 «Գրադարանավար» որակավորման հիմնական կրթական ծրագրի իրականացման համար սահմանվում են ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետները.
1) կրթության առկա ձևով.
ա. միջնակարգ կրթության հիմքով` 2 տարի,
բ. հիմնական կրթության հիմքով` 3 տարի,
2) կրթության հեռակա ձևով.
ա. միջնակարգ կրթության հիմքով` 3 տարի,
3) դրսեկության (էքստեռնատ) և հեռավար (դիստանցիոն) ձևերով կրթության հիմքը և ուսուցման տևողությունը որոշում է ուսումնական հաստատությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ. սեպտեմբերի 6-ի N 1028-Ն որոշման:
4. Միջին մասնագիտական կրթության 0322.02.5 «Գրադարանային գործ» մասնագիտության 0322.02.01.5 «Գրադարանավար» որակավորման հիմնական կրթական ծրագիրը միջնակարգ կրթության հիմքով յուրացնող ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալը 2736 ժամ է, առավելագույն ծավալը` 4428 ժամ: Հիմնական կրթության հիմքով հիմնական կրթական ծրագրի յուրացման դեպքում ուսումնառության տևողությունն ավելանում է 52 շաբաթով:
ԳԼՈՒԽ 2.
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0322.02.5 «ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0322.02.01.5 «ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
5. Միջին մասնագիտական կրթության 0322.02.5 «Գրադարանային գործ» մասնագիտության 0322.02.01.5 «Գրադարանավար» որակավորման մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականությունների:
6. Միջին մասնագիտական կրթության 0322.02.5 «Գրադարանային գործ» մասնագիտության 0322.02.01.5 «Գրադարանավար» որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները`
1) գրադարանի (գրադարանի ստորաբաժանման) վարիչ,
2) գրադարանավար,
3) մատենագետ:
7. Միջին մասնագիտական կրթության 0322.02.5 «Գրադարանային գործ» մասնագիտության 0322.02.01.5 «Գրադարանավար» որակավորմամբ մասնագետի մասնագիտական պարտականություններն են.
1) կատարել գրքեր և այլ հրատարակություններ ձեռք բերելուն, հաշվառելուն, հանձնելուն և վերադարձնելուն առնչվող գրադարանային գրառումներ,
2) իրականացնել գրականության, պարբերականների և տարբեր նյութերի սպասարկում,
3) մասնակցել ֆոնդերի կոմպլեկտավորման, պահպանման, ավտոմատացման դրանցից օգտվելու կարգերի ու կանոնների ստեղծման աշխատանքներին,
4) մշակել գրադարանային ֆոնդը, կազմել և սիստեմավորել գրացուցակները /ավանդական և էլեկտրոնային/, ինդեքսավորել,
5) դասիչավորել, ձևավորել, տեղաբաշխել և հաշվառել գրադարանային ֆոնդը,
6) գրականության քարոզման նպատակով մասնակցել ցուցահանդեսների, գիտաժողովների, սեմինարների, շնորհանդեսների, տեսահանդեսների և այլ միջոցառումների կազմակերպմանը,
7) դասակարգել փաստաթղթեր, հավաքածուներ և այլ նյութեր,
8) կազմակերպել և իրականացնել գրադարանից օգտվողների գրադարանային և մատենագիտական սպասարկում,
9) ղեկավարելը, հրահանգավորել այլ աշխատողների,
10) կազմել գրադարանի աշխատանքի պլաններ, միջոցառումների ժամանակացույցեր,
11) կազմել գրադարանի աշխատանքի վերաբերյալ հաշվետվություններ,
12) իրականացնել գրադարանից օգտվողների սպասարկմանն օժանդակող տեղեկատվության վերլուծական մշակում, էլեկտրոնային սպասարկում,
13) մասնագիտական կարողությունները ծառայեցնել գրադարանի առջև դրված խնդիրներին,
14) կատարել բովանդակությամբ կից պարտականություններ:
ԳԼՈՒԽ 3.
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0322.02.5 «ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0322.02.01.5 «ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
8. Միջին մասնագիտական կրթության 0322.02.5 «Գրադարանային գործ» մասնագիտության 0322.02.01.5 «Գրադարանավար» որակավորման հիմնական կրթական ծրագրի նկատմամբ ընդհանուր պահանջները սահմանվում են շրջանավարտին ներկայացվող ընդհանուր պահանջների համաձայն:
9. Միջին մասնագիտական կրթության 0322.02.5 «Գրադարանային գործ» մասնագիտության 0322.02.01.5 «Գրադարանավար» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է`
1) ունենա մասնագիտական գործունեության տվյալ բնագավառում իր մասնագիտական դերին անհրաժեշտ կարողությունները ձևավորելու համար պահանջվող տեսական ու գործնական գիտելիքներ,
2) դրսևորի աշխատանքային և մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում գործընկերների և ղեկավարների հետ հաղորդակցվելու, մասնագիտական և ընդհանուր բնույթի հարցեր ներկայացնելու, դրանք պարզաբանելու կարողություն,
3) ունենա որոշակի փոփոխվող իրավիճակներում առաջացած խնդիրներին մասնագիտական տիպային և այլընտրանքային լուծումներ առաջարկելու կարողություն,
4) դրսևորի մասնագիտական խնդիրների լուծման համար անհրաժեշտ փաստերը և տեղեկատվությունը համադրելու և ամբողջության մեջ դիտարկելու, ինչպես նաև քաղաքացիական գիտակցություն ցուցաբերելու կարողություն,
5) ունենա մասնագիտական գործունեության գործառույթները սահմանված նորմերին համապատասխան իրականացնելու հմտություններ,
6) ցուցաբերի իր և աշխատակիցների (առկայության դեպքում) մասնագիտական կարիքները գնահատելու և դրանց կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու կարողություն,
7) ունենա մասնագիտական կարողությունների պարբերաբար կատարելագործման ձգտում և ինքնուսուցման կարողություն,
8) ցուցաբերի մասնագիտական և ընդհանուր բնույթի անհրաժեշտ տեղեկատվություն փնտրելու, դրանցից օգտվելու և դրանք նպատակային օգտագործելու կամ փոխանցելու կարողություն,
9) ունենա աշխատակիցների (առկայության դեպքում) աշխատանքները կազմակերպելու կամ գործընկերային հարաբերությունները (լիազորության դեպքում) ըստ կարողությունների և մասնագիտացման համակարգելու հմտություններ,
10) ընթացիկ մասնագիտական խնդիրների լուծման ժամանակ ցուցաբերի ռազմավարական մոտեցումների տարրեր կիրառելու կարողություն:
ԳԼՈՒԽ 4.
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0322.02.5 «ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0322.02.01.5 «ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
10. Միջին մասնագիտական կրթության 0322.02.5 «Գրադարանային գործ» մասնագիտության 0322.02.01.5 «Գրադարանավար» որակավորման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի նկատմամբ պահանջները սահմանվում են ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների, առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական կարողությունների բնագավառում շրջանավարտին ներկայացվող պահանջների համաձայն:
11. Միջին մասնագիտական կրթության 0322.02.5 «Գրադարանային գործ» մասնագիտության 0322.02.01.5 «Գրադարանավար» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների բնագավառում պետք է`
1) իմանա ՀՀ Սահմանադրության, զբաղվածության տվյալ բնագավառը կարգավորող հիմնական նորմատիվ ակտերի, մարդու և հասարակության, քաղաքացիների միջև հարաբերությունները կարգավորող օրենքների և նորմատիվ փաստաթղթերի հիմնական դրույթները,
2) տիրապետի հայոց լեզվին,
3) հաղորդակցվի առնվազն երկու օտար լեզուներով,
4) տիրապետի առողջ կենսակերպ վարելու, հիգիենայի և ֆիզիկական կուլտուրայի կանոններին,
5) գիտելիքներ ունենա ազգային և համաշխարհային պատմության և մշակույթի վերաբերյալ,
6) ունենա անձի և հասարակության զարգացման օրինաչափությունների, հասարակության սոցիալական կառուցվածքի, շարժումների, քաղաքականության սուբյեկտների, քաղաքական հարաբերությունների և գործընթացների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ,
7) ցուցաբերի կիրառական տնտեսագիտության հիմնադրույթների, մասնագիտական գործունեության բնագավառի տնտեսական երևույթների և հարաբերությունների առանձնահատկությունների, մակրոտնտեսության և միկրոտնտեսության օրենքների, անցումային շրջանի տնտեսության առանձնահատկությունների իմացություն:
8) իմանա էկոլոգիական հիմնական հասկացությունների բովանդակությունը, բնապահպանական գլոբալ և տարածաշրջանային հիմնախնդիրների դրույթները,
9) պատկերացում ունենա արտակարգ իրավիճակների մասին, տիրապետի արտակարգ իրավիճակներում գործելու հիմնական սկզբունքներին և մոտեցումներին, տեղյակ լինի փրկարարական աշխատանքների կազմակերպման կառուցվածքին և ձևերին, օգտագործի անհատական պաշտպանության միջոցներ:
12. Միջին մասնագիտական կրթության 0322.02.5 «Գրադարանային գործ» մասնագիտության 0322.02.01.5 «Գրադարանավար» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի աղյուսակ 1-ում բերված մոդուլներով սահմանված առանցքային հմտություններին:
13. Միջին մասնագիտական կրթության 0322.02.5 «Գրադարանային գործ» մասնագիտության 0322.02.01.5 «Գրադարանավար» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի աղյուսակ 2-ում բերված մոդուլներով սահմանված ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողություններին:
ԳԼՈՒԽ 5.
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0322.02.5 «ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0322.02.01.5 «ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ
14. Միջին մասնագիտական կրթության 0322.02.5 «Գրադարանային գործ» մասնագիտության 0322.02.01.5 «Գրադարանավար» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության կադրային ապահովության և կադրային համապատասխանության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
1) ուսումնական պարապմունքներ վարող դասախոսը պետք է ունենա դասընթացի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում, կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ` եթե տվյալ դասընթացի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում: Հատուկ մասնագիտական դասընթացները վարող դասախոսների համար մասնագիտական աշխատանքի փորձի առկայությունը ցանկալի է,
2) ուսումնական պրակտիկան վարող դասախոսը կամ արտադրական ուսուցման վարպետը պետք է ունենա տվյալ մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքի փորձ և մասնագիտական կրթություն,
3) արտադրական և նախաավարտական պրակտիկաները վարում է մասնագիտական դասընթացի դասախոսը:
15. Միջին մասնագիտական կրթության 0322.02.5 «Գրադարանային գործ» մասնագիտության 0322.02.01.5 «Գրադարանավար» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության ուսումնամեթոդական ապահովության նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
1) հաստատությունը պետք է ունենա մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների և մոդուլների ծրագրային բովանդակությանը համապատասխանող ուսումնական, մեթոդական և տեղեկատվական նյութեր (գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), գնահատման և ատեստավորման նպատակով օգտագործվող նյութեր, ուսումնական գործընթացի արդյունավետ իրականացմանը նպաստող այլ նյութեր, ուղեցույցներ:
16. Միջին մասնագիտական կրթության 0322.02.5 «Գրադարանային գործ» մասնագիտության 0322.02.01.5 «Գրադարանավար» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության նյութատեխնիկական ապահովության նկատմամբ պահանջները սահմանվում են ըստ ուսումնական կաբինետների, լաբորատորիաների, արհեստանոցների, սպորտային համալիրի: Դրանց հագեցվածությունը որոշվում է ուսումնական ծրագրերի պահանջներին համապատասխան:
1) Ուսումնական կաբինետների երաշխավորվող ցանկը`
ա. հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների,
բ. տնտեսագիտական առարկաների,
գ. օտար լեզուների,
դ. անհատական համակարգիչների,
ե. գրադարանագիտության,
զ. մատենագիտության,
2) Սպորտային համալիր`
ա. մարզադահլիճ,
բ. մարզահրապարակ,
Կրթական ծրագիր իրականացնող հաստատությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ձևավորել լրացուցիչ կաբինետներ, լաբորատորիաներ, արհեստանոցներ:
17. Միջին մասնագիտական կրթության 0322.02.5 «Գրադարանային գործ» մասնագիտության 0322.02.01.5 «Գրադարանավար» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
1) առկա ուսուցման ձևի համար ուսումնական տարվա սկիզբը սեպտեմբերի 1-ն է, իսկ հեռակա, դրսեկության (էքստեռնատ) և հեռավար (դիստանցիոն) ձևերի համար սահմանվում է ուսումնական պլաններով,
2) ուսումնական յուրաքանչյուր տարվա տևողությունը սահմանվում է ուսումնական պլանով,
3) ուսանողի շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները,
4) ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն և պարտադիր պարապմունքների շաբաթական ծավալը չպետք է գերազանցի 36 ժամը` առանց նախասիրական առարկաների, խորհրդատվությունների և լրացուցիչ արտալսարանային պարապմունքների բեռնվածության,
5) հեռակա ուսուցման ձևի դեպքում ուսանողների հետ պարտադիր պարապմունքների տարեկան ծավալը առնվազն 160 ժամ է,
6) ուսումնական խմբի համար խորհրդատվության տարեկան ծավալը կազմում է մինչև 100 ժամը,
7) նախասիրական առարկաների ցանկը, դրանց ծավալը (առանձին դասացուցակով) և ուսուցման ժամկետները յուրաքանչյուր ուսումնական տարում որոշվում է հաշվի առնելով ուսանողների ընտրությունը:
18. Միջին մասնագիտական կրթության 0322.02.5 «Գրադարանային գործ» մասնագիտության 0322.02.01.5 «Գրադարանավար» որակավորման հիմնական կրթական ծրագրի պրակտիկաների կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
1) մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը ներառում է ուսումնական (տեսական ուսուցմամբ և/կամ առանց տեսական ուսուցման), արտադրական և նախաավարտական պրակտիկաներ,
2) պրակտիկայի յուրաքանչյուր տեսակի տևողությունը սույն չափորոշչով սահմանված պրակտիկայի ընդհանուր տևողությանը համապատասխան սահմանվում է մասնագիտության ուսումնական պլանով,
3) պրակտիկաների ուսումնական ծրագրերը կազմում և հաստատում է ուսումնական հաստատությունը.
4) ուսումնական պրակտիկաներն անցկացվում են պրակտիկայի ծրագրի կատարումն ապահովելու համար բավարար կահավորում և տեխնիկական հագեցում ունեցող ուսումնաօժանդակ օբյեկտներում, ինչպես նաև կազմակերպություններում, հաստատություններում,
5) արտադրական և նախաավարտական պրակտիկաները, որպես կանոն, անց են կացվում պրակտիկաների ուսումնական ծրագրերի բովանդակությանը համապատասխան պայմաններ ունեցող կազմակերպություններում:
19. Միջին մասնագիտական կրթության 0322.02.5 «Գրադարանային գործ» մասնագիտության 0322.02.01.5 «Գրադարանավար» որակավորման ուսանողների ատեստավորումների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
1) ուսումնառության ընթացքում բոլոր ուսանողները պարբերաբար ատեստավորվում են, որի նպատակը ըստ սույն չափորոշչով սահմանված կարողությունների տարրերի նրանց ձեռքբերումները հավաստող վկայություններ ստանալն է,
2) ուսումնական կիսամյակի սկզբում ուսանողը տեղեկացվում է կիսամյակի ընթացքում միջանկյալ ատեստավորման բնույթի, ժամկետների, անցկացման ձևի և ներառվող նյութի ծավալի մասին,
3) պետական ամփոփիչ ատեստավորումը երաշխավորվում է անց կացնել առանձին առարկաներից կամ մոդուլներից քննության, համալիր (միջառարկայական կամ միջմոդուլային) քննության կամ ավարտական (դիպլոմային) աշխատանք կատարելու և պաշտպանելու ձևով,
4) պետական ամփոփիչ ատեստավորման ընտրված ձևը և ներառվող նյութի ծավալը պետք է հնարավորություն տա ստուգել շրջանավարտի մասնագիտական կարողությունների և հմտությունների համապատասխանությունը սույն չափորոշչով 0322.02.5 «Գրադարանային գործ» մասնագիտության 0322.02.01.5 «Գրադարանավար» որակավորման մասնագետի համար սահմանված պահանջներին:
ԳԼՈՒԽ 6.
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 0322.02.5 «ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0322.02.01.5 «ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ
20. Միջին մասնագիտական կրթության 0322.02.5 «Գրադարանային գործ» մասնագիտության 0322.02.01.5 «Գրադարանավար» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու համար հաստատությունը կազմում և հաստատում է առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլների, ընտրովի դասընթացի ուսումնական ծրագրերը, կրթության կառավարման պետական լիազորված մարմնի երաշխավորած ձևին համապատասխան ուսումնական պլանը` հաշվի առնելով 3-րդ աղյուսակում բերված օրինակելի ուսումնական պլանը:
21. Միջին մասնագիտական կրթության 0322.02.5 «Գրադարանային գործ» մասնագիտության 0322.02.01.5 «Գրադարանավար» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող հաստատությունը սույն չափորոշչի հիման վրա մոդուլային ուսումնական ծրագրերը և ուսումնական պլանը կազմելու ժամանակ`
1) կարող է փոփոխել դասընթացների և մոդուլների ժամաքանակը` պահպանելով մասնագետի (շրջանավարտի) կարողություններին և հմտություններին ներկայացվող պահանջները,
2) պետք է մոդուլների արդյունքներին և դրանց կատարման չափանիշներին համապատասխան ուսումնական ծրագրերը մշակելիս հաշվի առնի գործատուների, գործադիր իշխանությունների, մասնագիտական ոլորտը կառավարող պետական լիազորված մարմինների, այլ շահագրգիռ սուբյեկտների (սոցիալական գործընկերների) առաջարկությունները,
3) պետք է առարկայի և /կամ/ մոդուլի ընդհանուր ժամաքանակի սահմաններում որոշի տեսական, գործնական և լաբորատոր պարապմունքների ժամաքանակները,
4) պետք է միջանկյալ ատեստավորման ընդհանուր շաբաթների սահմաններում որոշի ըստ կիսամյակների այս ատեստավորմանը հատկացվող ժամանակը,
5) պետք է մասնագիտության նկարագրին համապատասխան տվյալ որակավորման ամբողջացման անհրաժեշտությունը և առանձնահատկությունը հաշվի առնելով` կազմի և հաստատի ընտրովի դասընթացների ուսումնական ծրագրերը,
6) օգտվելով երաշխավորված ձևում տրված պարզաբանումներից` պետք է կազմի ուսումնական պլանի կիրառման պարզաբանումները,
7) պետք է պրակտիկայի համար նախատեսված շաբաթների սահմաններում որոշի ուսումնական և արտադրական պրակտիկաների տևողությունները, անցկացման ժամկետները, նախաավարտական պրակտիկայի տևողությունը,
8) պետք է սույն չափորոշչով երաշխավորված ամփոփիչ ատեստավորման ձևերին համապատասխան ընտրի ամփոփիչ ատեստավորման ձևը:
Աղյուսակ 1
Միջին մասնագիտական կրթության 0322.02.5 «Գրադարանային գործ»
մասնագիտության 0322.02.01.5 «Գրադարանավար» որակավորման հիմնական
կրթական ծրագրի առանցքային հմտությունների մոդուլներ
._____________________________________________________________________.
|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ» |
|_____________________________________________________________________|
|1. |Մոդուլի դասիչը |ԱՀ-Հ-5-21-001 |
|___|_______________|_________________________________________________|
|2. |Մոդուլի |Մոդուլի նպատակն է զարգացնել սովորողի անձնական |
| |նպատակը |շփման ունակությունները, ակտիվացնել միջանձնային |
| | |հաղորդակցության հնարավորությունները, |
| | |ձևավորել աշխատանքային և մասնագիտական |
| | |գործունեության ընթացքում նպատակային հաղորդակցման,|
| | |գործնական կապերի ու հարաբերությունների ստեղծման |
| | |կարողությունը: |
|___|_______________|_________________________________________________|
|3. |Մոդուլի |36 ժամ |
| |տևողությունը | |
|___|_______________|_________________________________________________|
|4. |Մուտքային |Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական |
| |պահանջները |մասնագիտական գիտելիքներ պետք չեն: |
|___|_______________|_________________________________________________|
|5. |Մոդուլի |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր |
| |գնահատման կարգը|արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների |
| | |բավարար մակարդակի ապահովումն է: |
|___|_______________|_________________________________________________|
|6. |Ուսումնառության|Ներկայացնել հաղորդակցության դերն ու |
| |արդյունք 1 |նշանակությունը անձնական և մասնագիտական |
| | |նպատակների իրականացման համար |
|___|_______________|_________________________________________________|
|7. |Կատարման |1) ճիշտ է բացատրում հաղորդակցման |
| |չափանիշներ |անհրաժեշտությունը անձի ինքնադրսևորման և |
| | |գործարար հաջողությունների համար, |
| | |2) ներկայացնում է շփման և անձնական հաղորդակցման |
| | |ձևերը, բաղադրիչները, |
| | |3) ներկայացնում է գործնական հաղորդակցման |
| | |եղանակները, բաղադրիչները, |
| | |4) շփման հնարավորությունը ուղղորդում է նպատակային|
| | |հաղորդակցմանը, |
| | |5) անձնական հատկանիշները օգտագործում է գործնական |
| | |հաղորդակցության մեջ: |
|___|_______________|_________________________________________________|
|8. |Ուսումնառության|Կիրառել ուղղակի հաղորդակցման ձևերը |
| |արդյունք 2 | |
|___|_______________|_________________________________________________|
|9. |Կատարման |1) ճիշտ է ներկայացնում ուղղակի հաղորդակցման |
| |չափանիշներ |ձևերը, |
| | |2) բանավոր հաղորդակցման ժամանակ վարում է զրույց,|
| | |արձագանքում է հարցադրումներին, |
| | |3) հանդես է գալիս հաղորդումներով և |
| | |զեկույցներով` ներկայացնում է հստակ և նպատակային |
| | |խոսք, |
| | |4) ուղղակի հաղորդակցման ընթացքում հայտնում է |
| | |տեսակետ, դրսևորում է հետաքրքրություններ, |
| | |հաճոյախոսում է, |
| | |5) մասնակցում է քննարկումների և բանավեճերի, |
| | |պահպանում է համագործակցության |
| | |շարունակականությունը: |
|___|_______________|_________________________________________________|
|10.|Ուսումնառության|Կիրառել անուղղակի հաղորդակցման ձևերը |
| |արդյունք 3 | |
|___|_______________|_________________________________________________|
|11.|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում անուղղակի հաղորդակցման |
| |չափանիշներ |ձևերը, |
| | |2) կազմում և ձևակերպում է գրավոր խոսք` |
| | |պահպանելով նպատակայնությունն ու էթիկան, |
| | |3) օգտագործում է տեղեկատվական տեխնոլոգիաները և |
| | |այլ տեխնիկական միջոցները` նպատակային |
| | |տեղեկատվությունը փոխանցելու համար, |
| | |4) կազմում է գրություններ` ըստ հասցեատիրոջ և |
| | |նպատակի, |
| | |5) վարում է տեղեկատվության հավաքագրման և |
| | |փոխանցման փաստաթղթեր, |
| | |6) բանավոր հաղորդակցման նյութը փոխարկում է |
| | |գրավորի, |
| | |7) գրավոր հաղորդակցման նյութը փոխարկում է բանավոր|
| | |հակիրճ նյութի: |
|___|_______________|_________________________________________________|
|12.|Ուսումնառության|Ձևավորել և զարգացնել միջանձնային հաղորդակցում |
| |արդյունք 4 | |
|___|_______________|_________________________________________________|
|13.|Կատարման |1) նախաձեռնում է անձնական և աշխատանքային շփում` |
| |չափանիշներ |ըստ իրավիճակի և զրուցակցի կամ հասցեատիրոջ, |
| | |2) ստանում, մշակում և դասակարգում է անհրաժեշտ |
| | |(նպատակային) տեղեկատվությունը, |
| | |3) առկա տեղեկատվությունն օգտագործում է |
| | |միջանձնային հաղորդակցում ձևավորելու համար, |
| | |4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և |
| | |տեխնոլոգիաները` հետաքրքրություն առաջացնելու և |
| | |շահադրդելու համար, |
| | |5) ներգրավվում է երկխոսություններում, |
| | |քննարկումներում, հայտնում է կարծիք, հիմնավորում է|
| | |տեսակետներ, |
| | |6) պահպանում և եզրափակում է երկխոսությունը, |
| | |7) կարողանում է հաղորդակցվել` հաշվի առնելով |
| | |իրավիճակը և ունկնդրի հետաքրքրությունները: |
|___|_______________|_________________________________________________|
|14.|Ուսումնառության|Խթանել համագործակցության ձևավորումը, ստեղծել |
| |արդյունք 5 |նախապայմաններ շարունակական գործընկերության համար |
|___|_______________|_________________________________________________|
|15.|Կատարման |1) ներկայացնում է համագործակցությանը խթանող |
| |չափանիշներ |միջոցառումները (գովազդ, հայտարարություններ, |
| | |ցուցահանդեսներ), |
| | |2) հավանական գործընկերոջ վերաբերյալ հավաքում է |
| | |անհրաժեշտ տեղեկատվություն, |
| | |3) հավաքագրված տեղեկատվությունն օգտագործում է |
| | |գործարար հաղորդակցում ձևավորելու համար, |
| | |4) օգտագործում է հաղորդակցման հնարքները և |
| | |տեխնոլոգիաները` հետաքրքրություն առաջացնելու և |
| | |շահադրդելու համար, |
| | |5) հաղորդակցման ընթացքում ձեռք է բերում |
| | |վստահություն, |
| | |6) ապահովում է հետադարձ կապի միջոցառումներ: |
|_____________________________________________________________________|
|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» |
|_____________________________________________________________________|
|16.|Մոդուլի դասիչը |ԱՀ-ԱԱՕ-5-21-001 |
|___|_______________|_________________________________________________|
|17.|Մոդուլի նպատակը|Մոդուլի նպատակն է սովորողի մոտ ձևավորել |
| | |աշխատանքային գործունեության ընթացքում և |
| | |կենցաղում անվտանգության կանոնները պահպանելու, |
| | |սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան կենցաղը|
| | |և աշխատանքը կազմակերպելու, հավանական վտանգները |
| | |և վթարները կանխարգելելու, արտադրական վթարների |
| | |դեպքում` անվտանգության միջոցառումներ |
| | |իրականացնելու և առաջին օգնություն ցուցաբերելու |
| | |կարողություններ: |
|___|_______________|_________________________________________________|
|18.|Մոդուլի |36 ժամ |
| |տևողությունը | |
|___|_______________|_________________________________________________|
|19.|Մուտքային |Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական |
| |պահանջները |մասնագիտական գիտելիքներ պետք չեն: |
|___|_______________|_________________________________________________|
|20.|Մոդուլի |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր |
| |գնահատման կարգը|արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների |
| | |բավարար մակարդակի ապահովումն է: |
|___|_______________|_________________________________________________|
|21.|Ուսումնառության|Ներկայացնել աշխատանքային գործունեության ընթացքում|
| |արդյունք 1 |և կենցաղում անվտանգության կանոնները |
|___|_______________|_________________________________________________|
|22.|Կատարման |1) ճիշտ է բացատրում անվտանգության կանոնների |
| |չափանիշներ |սահմանման, իրավական կարգավորման և պահպանման |
| | |անհրաժեշտությունը, |
| | |2) ըստ հիմնական բնագավառների ճիշտ է ներկայացնում |
| | |անվտանգության կանոնների պահանջները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում տեխնոլոգիական |
| | |սարքավորումների շահագործման անվտանգության |
| | |կանոնները, |
| | |4) ճիշտ է ներկայացնում հրդեհային անվտանգության և |
| | |հակահրդեհային պաշտպանության կանոնները, |
| | |5) ճիշտ է ներկայացնում էլեկտրաանվտանգության |
| | |կանոնները, |
| | |6) ներկայացնում է անվտանգության կանոնների խախտման|
| | |հետևանքները, պատասխանատվությունները: |
|___|_______________|_________________________________________________|
|23.|Ուսումնառության|Կազմակերպել կենցաղը և աշխատանքը սանիտարահիգիենիկ|
| |արդյունք 2 |պահանջներին համապատասխան |
|___|_______________|_________________________________________________|
|24.|Կատարման |1) ներկայացնում է մարդու առողջության և աշխատանքի|
| |չափանիշներ |ընթացքում աշխատունակության վրա ազդող գործոնները |
| | |(սանիտարահիգիենիկ, հոգեբանաֆիզիոլոգիական, |
| | |էսթետիկական, սոցիալական-հոգեբանական), |
| | |2) ներկայացնում է աշխատավայրի սանիտարիայի և |
| | |հիգիենայի ընդհանուր նորմերը (միկրոկլիման, |
| | |ճառագայթումը, լուսավորվածությունը, տատանումները |
| | |և այլն), |
| | |3) ներկայացնում է աշխատանքի համար անհրաժեշտ |
| | |նյութերը և դրանց անվնաս օգտագործումը, |
| | |4) ներկայացնում է սանիտարիայի և հիգիենայի |
| | |պահպանման համար անհրաժեշտ միջոցառումները: |
|___|_______________|_________________________________________________|
|25.|Ուսումնառության|Կանխել հավանական վտանգները և վթարները, |
| |արդյունք 3 |իրականացնել անվտանգության միջոցառումներ |
|___|_______________|_________________________________________________|
|26.|Կատարման |1) ներկայացնում է կենցաղային և արտադրական |
| |չափանիշներ |վթարների առաջացման պատճառները և հետևանքները, |
| | |2) ներկայացնում է արտադրական վթարների կանխման |
| | |աշխատանքները, |
| | |3) ներկայացնում է առանձին խմբերի |
| | |(հաշմանդամություն ունեցող անձինք, հղիներ, |
| | |անչափահասներ և այլն) աշխատանքային առանձնահատուկ |
| | |պայմանները և վտանգների կանխման սահմանված |
| | |միջոցառումները, |
| | |4) ներկայացնում է կենցաղային և արտադրական |
| | |վթարների ու դժբախտ պատահարների փաստաթղթային |
| | |ձևակերպումների կարգը: |
|___|_______________|_________________________________________________|
|27.|Ուսումնառության|Ցուցաբերել առաջին օգնություն |
| |արդյունք 4 | |
|___|_______________|_________________________________________________|
|28.|Կատարման |1) տիրապետում է տարբեր իրավիճակներում առաջին |
| |չափանիշներ |օգնության հիմնական կանոններին, |
| | |2) առաջին օգնության գործողությունների քայլերը |
| | |ճիշտ է ներկայացնում, |
| | |3) կատարում է արհեստական շնչառության և սրտի |
| | |աշխատանքի վերականգնման գործողություն, |
| | |4) կատարում է արյան հոսքի դադարեցման և բաց |
| | |վնասվածքների վիրակապման գործողություն, |
| | |5) կատարում է այրվածքների նախնական մշակման և |
| | |էլեկտրահարվածին առաջին օգնություն ցուցաբերելու |
| | |գործողություններ, |
| | |6) տարբեր կոտրվածքների դեպքում կատարում է |
| | |վիրակապման և անշարժացման գործողություն, |
| | |7) ներկայացնում է տարբեր թունավորման դեպքերում |
| | |առաջին օգնության գործողությունները: |
|_____________________________________________________________________|
|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՈՒԹՅՈՒՆ» |
|_____________________________________________________________________|
|29.|Մոդուլի դասիչը |ԱՀ-ՀՕ-5-21-001 |
|___|_______________|_________________________________________________|
|30.|Մոդուլի նպատակը|Մոդուլի նպատակն է զարգացնել սովորողի |
| | |համակարգչային տեխնիկայից օգտվելու և դրա |
| | |ծրագրային հնարավորությունները կիրառելու առաջնային|
| | |կարողությունները, աշխատանքային գործունեության |
| | |ընթացքում և անձնական կարիքների շրջանակներում |
| | |կիրառել համակարգչային օպերացիոն համակարգերի, |
| | |գրասենյակային փաթեթների (Մայքրոսոֆթ Օֆիս |
| | |(Microsoft Office)) ծրագրերը, կատարելագործել |
| | |համացանցից օգտվելու կարողությունները և |
| | |տեղեկատվական բազաների հետ նպատակային աշխատելու |
| | |հմտությունները: |
|___|_______________|_________________________________________________|
|31.|Մոդուլի |36 ժամ |
| |տևողությունը | |
|___|_______________|_________________________________________________|
|32.|Մուտքային |Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական |
| |պահանջները |մասնագիտական գիտելիքներ պետք չեն: |
|___|_______________|_________________________________________________|
|33.|Մոդուլի |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր |
| |գնահատման կարգը|արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների |
| | |բավարար մակարդակի ապահովումն է |
|___|_______________|_________________________________________________|
|34.|Ուսումնառության|Կիրառել համակարգչային համալիրում ներառվող |
| |արդյունք 1 |բաղադրիչները և օպերացիոն համակարգը |
|___|_______________|_________________________________________________|
|35.|Կատարման |1) համակարգչային համալիրում ներառվող հիմնական և |
| |չափանիշներ |լրացուցիչ բաղադրիչները բնութագրում է, |
| | |2) ճիշտ է պահպանում համակարգիչը և բաղադրիչները |
| | |միացնելու, օգտագործելու և անջատելու տեխնիկական |
| | |պայմանները, |
| | |3) օգտվում է համակարգչային օժանդակ տեխնիկական |
| | |սարքերից, |
| | |4) ներկայացնում է օպերացիոն համակարգի |
| | |պատուհանային կառուցվածքը, |
| | |5) ներկայացնում է կիրառվող հիմնական ծրագրերը, |
| | |6) բացում է առաջադրված թղթապանակը և ֆայլը, |
| | |7) օգտվում է պատուհանային մենյուի հիմնական |
| | |հրամաններից, |
| | |8) ստեղծում է նոր թղթապանակ ու ֆայլ, պահպանում, |
| | |բացում, փակում և տեղադրում է առաջադրված վայրում,|
| | |9) կատարում է փաստաթղթի տպագրում: |
|___|_______________|_________________________________________________|
|36.|Ուսումնառության|Խմբագրել և ֆորմատավորել տեքստեր |
| |արդյունք 2 | |
|___|_______________|_________________________________________________|
|37.|Կատարման |1) հայերեն և օտար լեզվով տեքստ մուտքագրելու |
| |չափանիշներ |համար ծրագրերը պատրաստել է, |
| | |2) մուտքագրում է տեքստ, մեծատառ նշաններ, |
| | |սիմվոլներ, թվանշաններ, |
| | |3) տեքստային ցուցիչը տեղաշարժելով կատարելում է |
| | |ուղղումներ, ջնջումներ, լրացումներ, |
| | |փոփոխություններ, |
| | |4) մուտքագրված տեքստի պարզագույն ֆորմատավորման |
| | |գործողությունները ճիշտ է կատարում, |
| | |5) կարողանում է տեքստին կից ներմուծել նկարներ, |
| | |գրաֆիկներ, աղյուսակներ, անիմացիաներ: |
|___|_______________|_________________________________________________|
|38.|Ուսումնառության|Պատրաստել և խմբագրել աղյուսակներ |
| |արդյունք 3 | |
|___|_______________|_________________________________________________|
|39.|Կատարման |1) աղյուսակներ կազմելու համակարգչային ծրագրերը և |
| |չափանիշներ |դրանց կիրառումը ներկայացնում է, |
| | |2) առաջադրված չափերով կազմում է աղյուսակ և |
| | |մուտքագրում տվյալներ, |
| | |3) աղյուսակում կատարում է ուղղումներ, լրացումներ,|
| | |փոփոխություններ, |
| | |4) աղյուսակի տվյալների մեջ ստեղծում է պարզ |
| | |ֆունկցիոնալ կախվածություն: |
|___|_______________|_________________________________________________|
|40.|Ուսումնառության|Կատարել գրաֆիկական խմբագրում և նկարազարդում |
| |արդյունք 4 | |
|___|_______________|_________________________________________________|
|41.|Կատարման |1) գծագրում է գրաֆիկական օբյեկտներ` օգտագործելով |
| |չափանիշներ |նաև Աութըշեյփս (Autoshapes) պատուհանի պատրաստի |
| | |ձևերը, |
| | |2) գծագրում է կանոնավոր պատկերներ, |
| | |3) ֆորմատավորում է գրաֆիկական օբյեկտները` |
| | |տեղափոխելով, պատճենելով, պտտելով և չափերը |
| | |փոխելով, |
| | |4) խմբավորում է գրաֆիկական օբյեկտները, |
| | |5) գծագրում է տեքստային բլոկներ, |
| | |6) կատարում է գրաֆիկական օբյեկտների |
| | |գունաերանգավորում: |
|___|_______________|_________________________________________________|
|42.|Ուսումնառության|Համակարգչային ծրագրերով կազմակերպել |
| |արդյունք 5 |ցուցադրություն |
|___|_______________|_________________________________________________|
|43.|Կատարման |1) ցուցադրական ծրագրերը և դրանց պատուհանի |
| |չափանիշներ |կառուցվածքը ճիշտ է ներկայացնում, |
| | |2) մուտքագրում է տեքստ, թվային արժեքներ և պարզ |
| | |գործողություններ, |
| | |3) ներբեռնում է նկարներ, տեսանյութեր, |
| | |անիմացիաներ, տվյալներ` աղյուսակի, գրաֆիկի տեսքով,|
| | |4) կարողանում է առաջադրված թեմայով պատրաստել |
| | |ավարտուն փաստաթուղթ ցուցադրության համար, |
| | |5) ցուցադրում է պատրաստված տեղեկատվական նյութը: |
|___|_______________|_________________________________________________|
|44.|Ուսումնառության|Աշխատել համացանցում |
| |արդյունք 6 | |
|___|_______________|_________________________________________________|
|45.|Կատարման |1) ներկայացնում է «համացանց» հասկացությունը, |
| |չափանիշներ |2) օգտագործում է ինտերնետային հիմնական ծրագրերը, |
| | |3) ներկայացնում է Հիսթրի (History), Ֆևըրիթս |
| | |(Favorites), Սթոփ (Stop), Ռիֆրեշ (Refresh) |
| | |հրամանների, Բեք (Back) և Ֆորվըրդ (Forward) |
| | |կոճակների նշանակությունը, |
| | |4) փնտրում է առաջադրված տվյալները համացանցի |
| | |տեղեկատվական բազաներում (որոնողական և բաց |
| | |ցանցերից), |
| | |5) կարողանում է համացանցից ներբեռնել, պահպանել և |
| | |օգտագործել տեղեկությունները, |
| | |6) գրանցվում է էլեկտրոնային փոստում, ինտերնետային|
| | |ծրագրերում և այլ կայքերում, |
| | |7) օգտագործում է էլեկտրոնային փոստի |
| | |հնարավորությունները, ուղարկում և ստանում |
| | |ինֆորմացիա: |
|_____________________________________________________________________|
|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅՈՒՆ» |
|_____________________________________________________________________|
|46.|Մոդուլի դասիչը |ԱՀ-Ձ-5-21-001 |
|___|_______________|_________________________________________________|
|47.|Մոդուլի նպատակը|Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել բիզնես |
| | |գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ |
| | |գործնական հմտություններ: Դրանք ներառում են |
| | |ինքնուրույն բիզնես կազմակերպելու և վարելու համար|
| | |անհրաժեշտ գործողությունների իրականացման |
| | |հմտություններ, որոնցում հաշվի է առնված ինչպես |
| | |գործարար ոլորտին հատուկ սկզբունքները, այնպես էլ |
| | |բիզնես գործունեությունը կարգավորող իրավական դաշտի|
| | |առանձնահատկությունները |
|___|_______________|_________________________________________________|
|48.|Մոդուլի |72 ժամ |
| |տևողությունը | |
|___|_______________|_________________________________________________|
|49.|Մուտքային |Այս մոդուլն ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է |
| |պահանջները |ուսումնասիրել ԳՐԴԳ-5-21-019 «Գրադարանի աշխատանքի |
| | |կազմակերպում և կառավարում» մոդուլը: |
|___|_______________|_________________________________________________|
|50.|Մոդուլի |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր |
| |գնահատման կարգը|արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների |
| | |բավարար մակարդակի ապահովումն է |
|___|_______________|_________________________________________________|
|51.|Ուսումնառության|Ներկայացնել հիմնավորված բիզնես-գաղափարի |
| |արդյունք 1 |ձևավորման գործընթացը |
|___|_______________|_________________________________________________|
|52.|Կատարման |1) բիզնես-գործունեության էությունը ճիշտ է |
| |չափանիշներ |մեկնաբանում, |
| | |2) բիզնես-գործունեության տեսլականը, նպատակը և |
| | |ռազմավարությունը ճիշտ է սահմանում, |
| | |3) բիզնես-գործունեության համար նախընտրելի |
| | |անձնային հատկանիշների կարևորությունը |
| | |հիմնավորում է, |
| | |4) բիզնես-գործունեության համար սեփական |
| | |հնարավորությունների գնահատումը ճիշտ է, |
| | |5) բիզնես-գաղափարի էությունը ճիշտ է մեկնաբանում, |
| | |6) բիզնես-գաղափարի ձևավորման գործընթացի |
| | |բաղադրիչների իմաստը ճիշտ է մեկնաբանում, |
| | |7) ըստ իրավիճակների հիմնավորում է ձևավորված |
| | |բիզնես-գաղափարները, |
| | |8) բիզնես-գաղափարի տարբերակի գնահատումը ճիշտ է: |
|___|_______________|_________________________________________________|
|53.|Ուսումնառության|Ներկայացնել կազմակերպության ստեղծման և գրանցման |
| |արդյունք 2 |կարգը, կառավարման գործընթացը |
|___|_______________|_________________________________________________|
|54.|Կատարման |1) կազմակերպության կազմակերպչաիրավական ձևերի |
| |չափանիշներ |բնութագիրը ճիշտ է, |
| | |2) կազմակերպության աշխատանքը կարգավորող իրավական |
| | |ակտերի պահանջների ընկալումը ճիշտ է, |
| | |3) կազմակերպության ստեղծման քայլերի |
| | |հաջորդականությունը ճիշտ է մեկնաբանում, |
| | |4) կազմակերպության ստեղծման համար պահանջվող |
| | |փաստաթղթերի ձևավորումը ճիշտ է, |
| | |5) կազմակերպության կառավարման անհրաժեշտությունը |
| | |և խնդիրները ճիշտ է մեկնաբանում, |
| | |6) կառավարման ֆունկցիաների բնութագրերը ճիշտ է, |
| | |7) կառավարման ոճերի բնութագրերը ճիշտ է, |
| | |8) կառավարման ֆունկցիոնալ բաժինների ձևավորման |
| | |մոտեցումները ճիշտ է, |
| | |9) աշխատատեղերի ձևավորման և պարտականությունների|
| | |բաշխման մոտեցումները հիմնավոր է, |
| | |10) աշխատողների ընտրության կարգը հիմնավոր է, |
| | |11) կազմակերպության կառավարմանն առնչվող |
| | |փաստաթղթերի ձևավորումը ամբողջական և հիմնավոր է,|
| | |12) կնքվելիք պայմանագրերի կազմը և |
| | |բովանդակությունը իրավաբանորեն ճիշտ է, |
| | |13) կառավարման արդյունավետության գնահատման |
| | |մոտեցումները հիմնավոր է: |
|___|_______________|_________________________________________________|
---------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում