Սեղմել Esc փակելու համար:
2022 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԸ ՈՌՈԳԵԼԻ ԱՂԱԿԱԼՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2022 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԸ ՈՌՈԳԵԼԻ ԱՂԱԿԱԼՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԽՈՆԱՎԱԼԻՑՔ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 ապրիլի 2022 թվականի N 483-Ա

 

2022 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԸ ՈՌՈԳԵԼԻ ԱՂԱԿԱԼՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԽՈՆԱՎԱԼԻՑՔ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 26-րդ հոդվածը, 61.2-րդ հոդվածի առաջին մասը, ինչպես նաև նպատակ ունենալով աջակցել գյուղացիական տնտեսություններին` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը լիազոր մարմնի կողմից տրված ջրօգտագործման թույլտվությամբ` մինչև 2022 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը, ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու նպատակով, բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված ոռոգման ջուրը մատակարարել անհատույց:

2. Գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու նպատակով` թույլատրել «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը 2022 թվականի մայիս ամսվա ընթացքում գետերի վարարումները մայր ջրանցքների միջոցով բեռնաթափել, ինչպես նաև ջրամբարների լցվածության դեպքերում առաջացած ավելցուկային ջրերը ոռոգման նպատակով ջրօգտագործողների ընկերություններին մատակարարել անհատույց:

3. Առաջարկել ջրօգտագործողների ընկերություններին սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում (բացառությամբ մեխանիկական եղանակով մատակարարվող ջրի) մինչև 10 հեկտար հողատարածք ունեցող ջրօգտագործողներին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. ապրիլի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.04.2022
N 483-Ա
Որոշում