040.0726.091100
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«9» նոյեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 նոյեմբերի 2000 թվականի N 726
«ԻՆՖՈՏԵՆԴԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Ինֆոտենդեր» փակ բաժնետիրական ընկերություն` կանոնադրական կապիտալի չափը սահմանելով 100 հազ. դրամ:
2. «Ինֆոտենդեր» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության տնօրինության 100 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գույք:
3. «Ինֆոտենդեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տնօրինման, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությանը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 9-ից: