ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 ապրիլի 2022 թվականի N 498-Ա
«ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՅԴ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1235-Ն որոշման պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից ներկայացված գործարար ծրագրին (այսուհետ` ծրագիր):
2. Սահմանել որ`
2.1. Ծրագրի մեկնարկման և դրան հաջորդող 5 հարկային տարվա շահութահարկի գումարը նվազեցվում է ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով` համապատասխան տարվա ընթացքում վճարված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան հարկային տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը:
2.2. Ծրագրի մեկնարկման տարի է համարվում 2022 թվականի ապրիլի 30-ը:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» բաց բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1235-Ն որոշմամբ հաստատված կարգի N 3 ձևը` գործարար ծրագրի իրականացման և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. ապրիլի
Երևան