ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՈՒՇ ԲԵՂԼՈՅԱՆԻՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ
ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 122-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածով, ինչպես նաև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 29-րդ և 30-րդ հոդվածներով`
Ազգային ժողովը որոշում է.
Անուշ ԲԵՂԼՈՅԱՆԻՆ նշանակել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ 2022 թվականի հունիսի 1-ից` հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
2022 թվական, ապրիլի 14
Երևան
ԱԺՈ-31-Ա
Պաշտոնական հրապարակման օրը` 14 ապրիլի 2022 թվական: