ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 ապրիլի 2022 թվականի N 412-Ա
ԱՆԻ ԻՍՊԻՐՅԱՆԻՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանին 2022 թվականի մայիսի 4-6-ը գործուղել Իսպանիայի Թագավորություն (Բարսելոնա)` Միացյալ ազգերի եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Պետություն-մասնավոր գործընկերություն» խորագրով աշխատանքային խմբի 6-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
2. Անի Իսպիրյանի` Իսպանիայի Թագավորություն (Բարսելոնա)` գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով` արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Անի Իսպիրյանի` Իսպանիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Հ. Մաթևոսյան
2022 թ. ապրիլի 20
Երևան