030.0710.311000
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. Ն. ՉԻԼԻՆԳԱՐՈՎԻՆ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ կետով` որոշում եմ.
1. Հայ-ռուսական բարեկամության ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի համար նշանավոր բևեռախույզ Արթուր Նիկոլայի ՉԻԼԻՆԳԱՐՈՎԻՆ պարգևատրել Անանիա Շիրակացու մեդալով:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
31 հոկտեմբերի 2000 թ.
ՆՀ-710