ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 ապրիլի 2022 թվականի N 426-Ա
ԳԵՎՈՐԳ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԵՎ ԵՂԻԱԶԱՐ ԱՎԱԳՅԱՆԻ` ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանի` Իտալիայի Հանրապետության Պալերմո քաղաքում կայանալիք Եվրոպայի դատախազների համաժողովին մասնակցելու նպատակով 2022 թվականի մայիսի 4-8-ը Իտալիայի Հանրապետություն (Պալերմո) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. ապրիլի 25
Երևան