Սեղմել Esc փակելու համար:
«ՀՐԱԶԴԱՆ-1» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՐԱԶԴԱՆ-1» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ Ը ...

 

 

040.0727.091100

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» նոյեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 նոյեմբերի 2000 թվականի N 727

 

«ՀՐԱԶԴԱՆ-1» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Մեկշաբաթյա ժամկետում «Հրազդան-1» պետական փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող հյուրանոցի շենքը, հարակից շինությունները, հյուրանոցի կահույքը և հյուրանոցային սպասարկման համար անհրաժեշտ գույքը (այսուհետև` գույքային համալիր) օտարել Հայաստանի Հանրապետությանը` այն փոխանցման ակտով հանձնելով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տնօրինությանը, պայմանով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 351 հոդվածին համապատասխան ստանձնում է ընկերության անունից ընկերության կրեդիտորական պարտավորությունների վճարման պարտավորությունը` որպես երրորդ անձ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` «Հրազդան-1» պետական փակ բաժնետիրական ընկերությունից ընդունած գույքային համալիրի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի ծագումից հետո երկշաբաթյա ժամկետում նշված գույքային համալիրը Հայաստանի Հանրապետության անունից վաճառել «Ավիատրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` կնքելով առուվաճառքի պայմանագիր հետևյալ հիմնական պայմաններով`

ա) գինը` 1,5 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամ` ըստ վճարման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքի.

բ) գնից 1,3 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամը վճարվում է վաճառողի և գնորդի միջև փոխանցման ակտի ստորագրման օրվանից 2 բանկային օրվա, գնի մնացած մասը` մեկ ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ժամանակավոր հաշվին.

գ) գնորդն առանց ժամկետային սահմանափակման ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները`

հյուրանոցի շենքի տանիքին տեղակայված կապի սարքավորումների զբաղեցրած տարածքը սահմանափակ օգտագործման իրավունքով (կամավոր սերվիտուտ) անվճար տրամադրել Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմնին,

հյուրանոցի շենքի ձեղնահարկում երկու սենյակ սահմանափակ օգտագործման իրավունքով (կամավոր սերվիտուտ) անվճար տրամադրել Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմիններին,

գնորդը Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության պատշաճ ապահովման գործառույթների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության անվտանգության համապատասխան ծառայության համար պետք է ապահովի անհրաժեշտ և բավարար պայմաններ` առնվազն վաճառքի պահին անմիջապես նախորդող ժամանակահատվածի պայմաններին համապատասխան,

գույքային համալիրում ընդգրկված հյուրանոցի շենքի ամբողջական կամ մասնակի օտարումը կարող է իրականացվել միայն վաճառողի գրավոր համաձայնությամբ, իսկ գրավադրումը և մեկ տարի ու ավելի ժամկետով վարձակալության տալը` գրավոր ծանուցմամբ,

գնորդը պարտավոր է վաճառող պետական մարմնին ծանուցել գնորդի վերակազմակերպման, անվճարունակ ճանաչվելու, լուծարվելու մասին, ինչպես նաև գնորդի մասնակիցների կողմից իրենց մասնակցությունը (փայը, բաժնետոմսը) այլ մասնակցի կամ երրորդ անձի օտարելու մասին, եթե դրա հետևանքով փոխվում է գնորդի կանոնադրական կապիտալում գերակշիռ մասնակցություն ունեցող անձը` նման փաստը կամ մտադրությունը գնորդին հայտնի դառնալուց հետո` անհապաղ,

ձեռնպահ մնալ պայմանագրում նշված` Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության պատշաճ ապահովման համար անհրաժեշտ գործողություններից.

դ) գնորդը պարտավոր է իր հաշվին վճարել անշարժ գույքի չափագրման և սեփականության իրավունքի գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.

ե) գնորդը պարտավոր է առանց ժամկետային սահմանափակման պետական մարմինների և վերջիններիս կողմից հրավիրված պաշտոնական պատվիրակությունների սպասարկումն իրականացնել գործող սակագներից 10 տոկոս զեղչով.

զ) գնորդը պարտավոր է 5 տարվա ընթացքում անհրաժեշտ ներդրումների կատարմամբ հյուրանոցի մակնիշավորումը հասցնել հինգ աստղի` ըստ Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտների:

3. «Հրազդան-1» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքային համալիրի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի ծագումից հետո լուծարել «Հրազդան-1» պետական փակ բաժնետիրական ընկերությունը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին`

ա) «Հրազդան-1» պետական փակ բաժնետիրական ընկերությունից օտարված գույքային համալիրի նկատմամբ պետական սեփականության իրավունքի ծագումից հետո 3-օրյա ժամկետում ընդունել որոշում ընկերության լուծարման մասին և ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության ներկայացուցիչներին.

բ) երկամսյա ժամկետում ապահովել լուծարման հանձնաժողովի կողմից «Հրազդան-1» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունների մարումը` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության ստուգման ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից անցկացված աուդիտի արդյունքներին համապատասխան` վճարումները կատարելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից բացված ժամանակավոր հատուկ հաշվին հաշվեգրված գումարից.

գ) ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո ապահովել լուծարման հանձնաժողովի կողմից ընկերության հաշվեկշռում և արտահաշվեկշռում արտացոլված դեբիտորական պարտքերի ու այլ պահանջի իրավունքների (փոխառություն, վարկ, մուրհակ, չեկ, պարտատոմս, առհաշիվ գումարներ և այլն) հանձնումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինությանը:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) երկշաբաթյա ժամկետում անցկացնել «Հրազդան-1» պետական փակ բաժնետիրական ընկերության կրեդիտորական պարտքերի աուդիտ և արդյունքների մասին իրազեկել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին.

բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացել ժամանակավոր ընթացիկ հաշիվ` «Հրազդան-1» պետական փակ բաժնետիրական ընկերությունից առանձնացված գույքային համալիրի օտարումից ստացված միջոցների հաշվեգրման համար: Նշված ընթացիկ հաշվից Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի հայտերի համաձայն վճարել լուծարվող «Հրազդան-1» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտատոմսերին, մնացած գումարը հաշվեգրել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես կապիտալի գործառնությունից եկամուտ.

գ) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության կողմից ներկայացված եզրակացության հիման վրա օրենքով սահմանված ժամկետում վերադարձնել «Ավիատրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գերավճարը:

6. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը`

ա) երկշաբաթյա ժամկետում «Հրազդան-1» պետական փակ բաժնետիրական ընկերությունում իրականացնել հարկերի, տուրքերի ու պարտադիր վճարների գծով ստուգում և արդյունքների մասին իրազեկել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին.

բ) երկշաբաթյա ժամկետում «Ավիատրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել եզրակացություն վերջինիս գերավճարի չափի մասին:

7. Երևանի քաղաքապետին` երկշաբաթյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ավիատրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել հյուրանոցի շենքի զբաղեցրած և հարակից տարածքների հողի վարձակալության պայմանագիր` 49 տարի ժամկետով:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` երկշաբաթյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել «Հրազդան-1» պետական փակ բաժնետիրական ընկերությունից առանձնացված գույքային համալիրի անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը, դրա վաճառքից ծագող «Ավիատրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականության իրավունքը, ինչպես նաև գնված հյուրանոցի համար օգտագործվող հողի նկատմամբ «Ավիատրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրավունքը` դրանց հետ կապված վճարումները գանձելով «Ավիատրանս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 9-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.11.2000
N 727
Որոշում