Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 ապրիլի 2022 թվականի N 587-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Սևանի 76 հասցեում գտնվող 26926574 դրամ սկզբնական արժեքով ավտոտնտեսությունը (այսուհետ` անշարժ գույք 1) հետ վերցնել Սահմանադրական դատարանից և ամրացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Ա. Միկոյան փողոցի 2/22 հասցեում գտնվող 13 170 000 դրամ սկզբնական արժեքով (27,336,587 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որի կազմում հողամասի կադաստրային արժեքը կազմում է 4,950,884 դրամ, իսկ շինությունը` 22,385,703 դրամ) 117,7 քառ. մետր մակերեսով ավտովերանորոգման կետը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.01293 հա հողամասը (այսուհետ` անշարժ գույք 2) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Սահմանադրական դատարանին:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույք 1-ի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքների իրականացումը` դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Սահմանադրական դատարանի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույք 1-ի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականում առկա տվյալները:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Սահմանադրական դատարանի հետ համատեղ ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

   վարչապետ                      Ն. Փաշինյան

 

2022 թ. ապրիլի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.04.2022
N 587-Ա
Որոշում