Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՄԱՆ ԽՈՋՈՅԱՆԻՆ ԵՎ ԻՌԱ ՓԱՆՈՍՅԱՆԻՆ ՀՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՄԱՆ ԽՈՋՈՅԱՆԻՆ ԵՎ ԻՌԱ ՓԱՆՈՍՅԱՆԻՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 ապրիլի 2022 թվականի N 458-Ա

 

ԱՐՄԱՆ ԽՈՋՈՅԱՆԻՆ ԵՎ ԻՌԱ ՓԱՆՈՍՅԱՆԻՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման, կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանին 2022 թվականի մայիսի 25-27-ը գործուղել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն (Սկոպիե)` Միացյալ ազգերի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի կողմից կազմակերպվող «LANDNET» 13-րդ միջազգային աշխատաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. ապրիլի 29

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.04.2022
N 458-Ա
Որոշում