Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՈԿԿՈՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՈԿԿՈՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մայիսի 2022 թվականի N 466-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՈԿԿՈՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի 31-րդ տարեկան հանդիպմանը և գործարար համաժողովին մասնակցելու նպատակով Մարոկկոյի Թագավորություն (Մարաքեշ) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության` Մարոկկոյի Թագավորություն (Մարաքեշ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մարոկկոյի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. մայիսի 3

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2022 թ. մայիսի 3-ի

N 466-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՄԱՐՈԿԿՈՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Տիգրան Խաչատրյան  - Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար

(2022 թ. մայիսի 9-ից 12-ը ներառյալ)

 

    Մանե Ադամյան       - Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր

                         Գրիգորյանի խորհրդական (2022 թ. մայիսի 9-ից 13-ը

                         ներառյալ)

 

    Թամարա Ղալայան     - Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության

                         միջազգային համագործակցության վարչության

                         օտարերկրյա պետությունների և միջազգային

                         կազմակերպությունների հետ համագործակցության

                         համակարգման բաժնի պետ (2022 թ. մայիսի 9-ից 12-ը

                         ներառյալ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.05.2022
N 466-Ա
Որոշում