041.0733.071100
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
7 նոյեմբերի 2000 թվականի N 733
Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական դերասան, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, օպերային թատրոնի մեներգիչ Ավագ Գեղամի Պետրոսյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`
Ռ. Շառոյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի
նախարար (հանձնաժողովի նախագահ)
Կ. Արիստակեսյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի
նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին
տեղակալ
Հ. Վարյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Հ. Թումանյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Լ. Յոլյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Է. Միլիտոնյան - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և
գրահրատարակչության վարչության պետ
Վ. Վարդապետյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Ա. Սմբատյան - Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր
Կ. Հովհաննիսյան - Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական
ակադեմիական թատրոնի տնօրեն
Կ. Սիմոնյան - Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական
ակադեմիական թատրոնի մեներգիչ
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) Ա. Պետրոսյանի թաղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
բ) հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն: