Սեղմել Esc փակելու համար:
ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մայիսի 2022 թվականի N 620-Ա

 

ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետի և 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Անհետաձգելի համարել Մ-3 Թուրքիայի Հանրապետության սահման-Մարգարա- Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 137+100 վրա գտնվող Պուշկինի և Մ-7 /Մ-3/-Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 4+500 վրա գտնվող Նալբանդի թունելների պահպանման աշխատանքների գնման կարիքը:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը մինչև սույն կետում նշված աշխատանքների գնման համար հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ համապատասխան գնման պայմանագրի կնքումը` Մ-3, Թուրքիայի Հանրապետության սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 137+100 վրա գտնվող Պուշկինի թունելի պահպանման աշխատանքները ձեռք բերել «ՎԱՌՄԱՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից` առավելագույնը 40.680.000 դրամ ընդհանուր արժողությամբ (մեկ տարվա սպասարկման աշխատանքների առավելագույն արժեք, ներառյալ ԱԱՀ-ն)` «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը մինչև սույն կետում նշված աշխատանքների գնման համար մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ համապատասխան գնման պայմանագրի կնքումը` Մ-7, /Մ-3/-Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 4+500 վրա գտնվող Նալբանդի թունելի պահպանման աշխատանքները ձեռք բերել «Ճանապարհ» փակ բաժնետիրական ընկերությունից` առավելագույնը 29.000.000 դրամ ընդհանուր արժողությամբ (մեկ տարվա սպասարկման աշխատանքների առավելագույն արժեք, ներառյալ ԱԱՀ-ն)` «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով:

4. Սահմանել, որ`

1) սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված աշխատանքների գնման գործընթացի շրջանակներում չեն կիրառվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության երկրորդ նախադասության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ», «դ» պարբերությունների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները.

2) Մ-3, Թուրքիայի Հանրապետության սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 137+100 վրա գտնվող Պուշկինի և Մ-7, /Մ-3/-Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 4+500 վրա գտնվող Նալբանդի թունելների պահպանման աշխատանքների գնման նպատակով հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների հետ համապատասխան գնման պայմանագրերի ստորագրման օրվանից սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեկ անձից գնման ընթացակարգով կնքված գնման պայմանագրերի գործողությունը համապատասխանաբար դադարում է.

3) Մ-3, Թուրքիայի Հանրապետության սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 137+100 վրա գտնվող Պուշկինի և Մ-7, /Մ-3/-Սպիտակ-Գյումրի-Թուրքիայի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 4+500 վրա գտնվող Նալբանդի թունելների պահպանման աշխատանքների գնման մրցույթը հայտարարվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2-ամսյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. մայիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.05.2022
N 620-Ա
Որոշում