Սեղմել Esc փակելու համար:
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մայիսի 2022 թվականի N 635-Ա

 

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող և «Զանգակատան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, հանձնել կազմակերպությանը` սեփականության իրավունքով:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպության հետ համատեղ կնքել սույն որոշման 1-ին կետից բխող պայմանագիր:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվառումից հանելու և պետական գրանցման (հաշվառման) հետ կապված ծախսերն իրականացնել կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. մայիսի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի մայիսի 5-ի

N 635-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ «ԶԱՆԳԱԿԱՏԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ

 

._____________________________________________________________________.

|NN |Մակնիշը   |Հաշվառման |Թողարկ-|Նույնացման համարը|Սկզբնական |Հաշվե-|

|   |          |համարանիշը|ման    |                 |արժեքը    |կշռա- |

|   |          |          |տարե-  |                 |(դրամ)    |յին   |

|   |          |          |թիվը   |                 |          |արժեքը|

|   |          |          |       |                 |          |(դրամ)|

|___|__________|__________|_______|_________________|__________|______|

|1. |GAZ 32213-|178 LL 50 |2003թ. |XTH32213030337854|5 005 000 |0     |

|   |224       |          |       |                 |          |      |

|   |(ԳԱԶ 32213|          |       |                 |          |      |

|   |-224)     |          |       |                 |          |      |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.05.2022
N 635-Ա
Որոշում