Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մայիսի 2022 թվականի N 485-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. «Ֆիքսված եկամտի գործիքներով սահմանային շուկաներ» խորագրով անդրանիկ համաժողովին մասնակցելու նպատակով 2022 թվականի մայիսի 24-27-ը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել`

1) Ավագ Ավանեսյանինը, Ռաֆայել Գևորգյանինը և Սամվել Խանվելյանինը` Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի.

2) ընդունել ի գիտություն, որ Ներսես Երիցյանի և Արմեն Նուրբեկյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման արդյունքների մասին ամփոփ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. մայիսի 6

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2022 թվականի մայիսի 6-ի

N 485-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ա. Ավանեսյան       - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (պատվիրակության

                         ղեկավար)

 

    Ռ. Գևորգյան        - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Ն. Երիցյան         - ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

                         (համաձայնությամբ)

 

    Ս. Խանվելյան       - ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի

                         կառավարման վարչության գործառնական բաժնի պետ

 

    Ա. Նուրբեկյան      - ՀՀ կենտրոնական բանկի մակրոտնտեսական դեպարտամենտի

                         տնօրեն, Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի

                         ղեկավար (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.05.2022
N 485-Ա
Որոշում