Սեղմել Esc փակելու համար:
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 նոյեմբերի 2016 թվականի թիվ 93

 

քաղ. Աստանա

 

ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 30-րդ հոդվածին և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 7-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

Սահմանել, որ`

1. Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինները, Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, դեղամիջոցների պետական գրանցում (վերագրանցում, գրանցման հաստատում, դեղապատրաստուկի գրանցման դոսյեում փոփոխությունների կատարում) իրականացնելիս փոխադարձաբար ճանաչում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից տրված փաստաթղթերը, որոնք հաստատում են դեղապատրաստուկների արտադրության համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական գործունեության պահանջներին կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրված դեղապատրաստուկների համար` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պատշաճ արտադրական գործունեության պահանջներին:

2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը (ներառյալ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինները, Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, դեղապատրաստուկի գրանցման դոսյեի վերագրանցում, գրանցման հաստատում, փոփոխությունների կատարում իրականացնելիս փոխադարձաբար ճանաչում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից տրված փաստաթղթերը, որոնք հաստատում են դեղապատրաստուկների արտադրության համապատասխանությունը Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական գործունեության պահանջներին կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրված դեղապատրաստուկների համար` Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պատշաճ արտադրական գործունեության պահանջներին:

(1-ին կետը խմբ. 04.09.20 թիվ 66)

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում սույն Որոշումը պաշտոնական հրապարակելու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

 

Հայաստանի Հանրապետությունից` Մ. Գրիգորյան

Բելառուսի Հանրապետությունից` Վ. Մատյուշևսկի

Ղազախստանի Հանրապետությունից` Ա. Մամին

Ղրղզստանի Հանրապետությունից` Օ. Պանկրատով

    Ռուսաստանի Դաշնությունից`     Ի. Շուվալով

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 մայիսի 2022 թվական:

 

 

pin
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդ
03.11.2016
N 93
Որոշում