Սեղմել Esc փակելու համար:
ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մայիսի 2022 թվականի N 654-Ա

 

ԱՆԺԱՄԿԵՏ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լուծել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի N 2155-Ա որոշման 2-րդ կետի հիման վրա «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված` Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող, 2013 թվականի արտադրության, MNTAB7A97E6002295 նույնացման համարով, 050 LL 60 պետհամարանիշով, 9.950.000,0 դրամ սկզբնական արժեքով, 70.613,0 դրամ հաշվեկշռային արժեքով «Նիսսան Սենթրա 1.8» մակնիշի ավտոմեքենայի անհատույց և անժամկետ օգտագործման մասին պայմանագիրը և այն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող` 2010 թվականի արտադրության, KL1JA6959AK659961 նույնացման համարով, 301 PP 03 պետհամարանիշով, 3,532,762.0 սկզբնական արժեքով, 107,053.40 հաշվեկշռային արժեքով «Շևրոլետ» մակնիշի ավտոմեքենան և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված` «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված անհատույց և անժամկետ օգտագործման մասին պայմանագրի լուծման և «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ ավտոմեքենայի պայմանագրի կնքման, ինչպես նաև հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով սահմանված` ավտոմեքենայի հաշվառումից հանելու և պետական հաշվառման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության անունից սույն որոշման 2-րդ կետով նախատեսված` ավտոմեքենայի նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` ավտոմեքենայի հաշվառումից հանելու և պետական հաշվառման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. մայիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.05.2022
N 654-Ա
Որոշում