Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐԴԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐԴԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մայիսի 2022 թվականի N 511-Ա

 

ՎԱՐԴԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԱՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման վարչության պետի տեղակալ Վարդան Մաթևոսյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության և տեղեկատվության բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Վահան Սահակյանին 2022 թվականի մայիսի 16-ից 20-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային առընթեր վիճակագրության հարցերով խորհրդատվական կոմիտեի գործունեության շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայությունների փորձագետների միջև աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Վարդան Մաթևոսյանի և Վահան Սահակյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. մայիսի 12

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
12.05.2022
N 511-Ա
Որոշում