041.0753.141100
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 նոյեմբերի 2000 թվականի N 753
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԿՈՒԲԱՆՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. «Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև եկամուտների ու գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններ վարելու նպատակով 2000 թվականի հոկտեմբերի 9-13-ը Վիեննա գործուղել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ Տ. Խաչատրյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության միջազգային հարաբերությունների բաժնի առաջատար մասնագետ Ա. Կուբանյանին:
2. Տ. Խաչատրյանի և Ա. Կուբանյանի Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` լուծել Տ. Խաչատրյանի և Ա. Կուբանյանի Վիեննա մեկնելու հետ կապված հարցերը: