Սեղմել Esc փակելու համար:
ԾՈՎԻՆԱՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՀԱՐ ԶԱՔԱՐՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԾՈՎԻՆԱՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՀԱՐ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 ապրիլի 2022 թվականի N 355-Ա

 

ԾՈՎԻՆԱՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ ԵՎ ԳՈՀԱՐ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության շահումով խաղերի, խաղատների և վիճակախաղերի գործունեության վերահսկողության ապահովման բաժնի պետի ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող Գոհար Զաքարյանին 2022 թվականի ապրիլի 11-14-ը գործուղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)` Ֆրանսիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն հարկային վարչարարությանը» ծրագրի շրջանակներում «Էքսպերտիզ Ֆրանս» կազմակերպության կողմից կազմակերպվող «ICE London» ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:

2. Ծովինար Սողոմոնյանի և Գոհար Զաքարյանի` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) գործուղման օրապահիկի հետ կապված վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ծովինար Սողոմոնյանի և Գոհար Զաքարյանի` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) ճանապարհածախսի և գիշերակացի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. ապրիլի 7

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.04.2022
N 355-Ա
Որոշում