Սեղմել Esc փակելու համար:
«ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԱԳԱ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 3 մայիսի 2022 թ.

 

«ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԱԳԱ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

ՀՀ կառավարության ներկայացուցիչ` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Սարգսյանի,

i

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

i

ՀՀ կառավարությունն իր` 2022 թվականի փետրվարի 23-ի N 222-Ա որոշմամբ հավանություն է տվել 2018 թվականի հունիսի 6-ին ստորագրված` «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության` 2022 թվականի փետրվարի 28-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2018 թվականի հունիսի 6-ին Ռուսաստանի Դաշնության Կզըլ քաղաքում` Համաձայնագրի մասնակից պետությունների զինված ուժերի կառավարման հուսալիության բարձրացման և դրանց միջև փոխգործակցության կապերի կազմակերպման նպատակով:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2020 թվականի հունվարի 1-ին և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) ցանկացած մասնակից պետության միանալու համար բաց է` միանալու մասին փաստաթուղթը ավանդապահին փոխանցելու միջոցով:

 

2. Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից Համաձայնագրի Կողմերի համար դադարեցվում է 1993 թվականի մարտի 12-ի «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագրի գործողությունը:

 

3. Կառավարության 2022 թվականի փետրվարի 23-ի N 222-Ա որոշման Հավելվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը միանում է Համաձայնագրին վերապահումով` պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունն առանձին որոշում կկայացնի «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագրի դրույթների տարածման վերաբերյալ այն պետությունների նկատմամբ, որոնք կմիանան Համաձայնագրին:

 

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

4.1. ապահովել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ռազմական նշանակության արբանյակային կապի ինտեգրված համակարգի ստեղծումը` Հայաստանի Հանրապետության սեգմենտի ծավալման միջոցով (հոդված 4, պարբերություն 1),

4.2. Համաձայնագրի Կողմերին փոխադարձ օժանդակություն ցուցաբերել ռազմական նշանակության արբանյակային հաճախականային տիրույթում գործող և ծավալման համար նախատեսվող ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիության և միջազգային իրավական պաշտպանության համաձայնեցման հարցերում (հոդված 5),

4.3. տիեզերական համալիրների և ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի ու դրանց տարրերի կատարելագործմանն ուղղված գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքները զատել հատուկ կարևոր կարգի մեջ և ապահովել դրանց կատարումը գիտահետազոտական կազմակերպություններում և արդյունաբերական ձեռնարկություններում` ձևավորված համագործակցության հիման վրա, ինչպես նաև միասնական տեխնիկական քաղաքականության վարման համար մյուս Կողմերին ժամանակին փոխադարձ տեղեկացնել ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի կազմտեխնիկական կառուցվածքում պլանավորվող փոփոխությունների մասին և միջոցներ ձեռնարկել դրանց կատարելագործման ու զարգացման համար (հոդված 6),

4.4. Համաձայնագրի իրագործման ուղղությամբ մյուս Կողմերի հետ համագործակցել Համաձայնագրի մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների միջոցով (հոդված 8, պարբերություն 1),

4.5. տեղեկության փոխանցումը և դրա պաշտպանությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան (հոդված 9, պարբերություն 1),

4.6. միջպետական գաղտնիքների հետ առնչվելու կարգը և դրանց պաշտպանությունն իրականացնել Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում գործող գաղտնի տեղեկության պաշտպանության մասին միջազգային պայմանագրերին համապատասխան և գաղտնի տեղեկության (պետական գաղտնիքների) փոխադարձ պաշտպանության (պահպանման) մասին երկկողմ պայմանագրերով (հոդված 9, պարբերություն 2),

4.7. չփոխանցել երրորդ կողմին Համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկությունն առանց այդ տեղեկությունը տրամադրած Կողմի գրավոր համաձայնության (հոդված 9, պարբերություն 3),

4.8. Համաձայնագրի իրագործման ընթացքում հայկական Կողմին տրված տեղեկությունը չօգտագործել ի վնաս այլ Կողմերի շահերի (հոդված 9, պարբերություն 4):

 

i

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման և դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

i

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

3 մայիսի 2022 թվականի

ՍԴՈ-1649

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 4 մայիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
03.05.2022
N ՍԴՈ-1649
Որոշում