Սեղմել Esc փակելու համար:
ՓՈԽՆԱԿ ՄՈՐ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՓՈԽՆԱԿ ՄՈՐ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մայիսի 2022 թվականի N 697-Ն

 

ՓՈԽՆԱԿ ՄՈՐ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՊԱԳԱ ԵՐԵԽԱՅԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԾՆՈՂ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձանց թույլտվություն տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձանց թույլտվություն տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. մայիսի 19

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2022 թվականի մայիսի 19-ի

N 697-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ՓՈԽՆԱԿ ՄՈՐ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՊԱԳԱ ԵՐԵԽԱՅԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԾՆՈՂ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտը համակարգող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ, մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար, մշտական անդամ)

ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության քաղաքացիների սպասարկման բաժնի պետ (մշտական անդամ)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ (մշտական անդամ)

Մանկաբարձ-գինեկոլոգների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ` մանկաբարձ-գինեկոլոգ (համաձայնությամբ, մշտական անդամ)

Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ` վերարտադրողաբան (համաձայնությամբ, մշտական անդամ)

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի ներկայացուցիչ` սոցիալական աշխատող (համաձայնությամբ, մշտական անդամ)

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի ներկայացուցիչ` հոգեբան (համաձայնությամբ, մշտական անդամ)

ՀՀ սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ (հրավիրյալ անդամ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2022 թվականի մայիսի 19-ի

N 697-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՓՈԽՆԱԿ ՄՈՐ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՊԱԳԱ ԵՐԵԽԱՅԻ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԾՆՈՂ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձանց (այսուհետ` անձ) թույլտվություն տրամադրող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործունեության հետ կապված հարաբերությունները:

2. Հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակներում ուսումնասիրում է փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձանց դիմումները և տալիս դրական կամ բացասական եզրակացություն:

3. Հանձնաժողովի նախագահը և անդամները հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով: Հանձնաժողովի կազմակերպատեխնիկական աշխատանքների իրականացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

4. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով: Յուրաքանչյուր նիստի ավարտից հետո կազմվում է նիստի արձանագրություն, որը ստորագրում են հանձնաժողովի նախագահը և անդամները:

5. Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության` հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն մուտքագրված` փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու ցանկություն հայտնած և ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձանց դիմումները, սակայն ոչ ուշ, քան յուրաքանչյուր 4 ամիսը մեկ անգամ:

6. Հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն մուտքագրված էլեկտրոնային կամ թղթային դիմումին կից փաստաթղթերի ուսումնասիրման միջոցով:

7. Հանձնաժողովին ներկայացվող` դիմումին կից փաստաթղթերը հետևյալն են`

1) անձը հաստատող փաստաթուղթը.

2) ամուսնության վկայականի պատճենը (եթե ամուսնացած է).

3) անձի` փոխնակ մոր ծառայությանը դիմելու բժշկական հիմնավորումը, տրված համապատասխան բժշկական կազմակերպության կողմից.

4) տեղեկանք այն մասին, որ անձը չունի հոգեներգործուն նյութերի գործածմամբ պայմանավորված հիվանդություն կամ խանգարում (F10-F16,F18-F19), տրված համապատասխան բժշկական կազմակերպության կողմից.

5) տեղեկանք` 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 155-րդ, 157-րդ, 158-րդ, 162-րդ, 163-րդ, 164-րդ, 166-րդ, 167-րդ, 182-րդ, 183-րդ, 189-րդ, 190-րդ, 191-րդ, 192-րդ, 194-րդ, 195-րդ, 196-րդ, 198-րդ, 199-րդ, 200-րդ, 201-րդ, 202-րդ, 238-րդ, 239-րդ, 240-րդ, 242-րդ, 247-րդ, 248-րդ, 249-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար դատվածություն չունենալու մասին` տրված Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից.

6) հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման իրականացման տեսակով լիցենզիա ունեցող կազմակերպության կողմից տրված և կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ վավերացված` հոգեբույժի եզրակացություն այն մասին, որ անձի մոտ չի հայտնաբերվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 811-Ն որոշման հավելվածով սահմանված հիվանդություններից որևէ մեկը.

7) հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման տեսակով լիցենզիա ունեցող կազմակերպության կողմից տրված և կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ վավերացված` համապատասխան կրթությունը հավաստող պետական նմուշի դիպլոմ ունեցող հոգեբանի եզրակացություն այն մասին, որ անձի/զույգի հոգեբանական թեստավորման արդյունքում բացառվել է անձի բռնկվող շեշտված տիպը, և առկա են հետևյալ բոլոր պայմանները` սոցիալական և հուզական միջին և միջինից բարձր ինտելեկտի ցուցանիշ, հուզական կայունություն (նեյրոտիզմի ցածր մակարդակ), արժեքային համակարգում կողմնորոշում դեպի ընտանիք և երեխաներ (առաջնային տեղում լինեն ընտանիքն ու երեխաները).

8) օտարերկրացիների համար` նաև կրոնական և համայնքային կառույցների, ինչպես նաև պետական մարմինների կողմից տրամադրված` ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթեր, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման N 2 հավելվածով հաստատված ցանկի 1-ին կետի 8-րդ և 8.1-ին ենթակետերի:

8. Հանձնաժողովի առողջապահության ոլորտի լիազոր մարմնի ներկայացուցիչ-քարտուղարը` սույն կարգի 8-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում դրանք ուղարկում է հանձնաժողովի անդամների էլեկտրոնային փոստին և ներկայացնում հանձնաժողովի նախագահին` հանձնաժողովի առաջիկա նիստ հրավիրելու և քննարկելու համար:

9. Հանձնաժողովի նախագահի որոշմամբ դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերի մասին լրացուցիչ կարծիք ստանալու կամ իսկությունը ճշտելու նպատակով դրանք կարող են ուղարկվել համապատասխան գերատեսչություն:

10. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված փաստաթղթերում անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական չլինելու, դրանցում այլ թերություններ հայտնաբերելու դեպքում հանձնաժողովի քարտուղարը դիմողին գրավոր առաջարկում է 30-օրյա ժամկետում ներկայացնել պահանջվող տեղեկությունները կամ ուղղել ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները, որից հետո փաստաթղթերը դիտարկվում են` սույն կարգի 9-րդ կետով սահմանված ընթացակարգով:

11. Հանձնաժողովի նիստն իրավազոր է հանձնաժողովի մշտական անդամների 2/3-ի ներկայության դեպքում: Սույն որոշման N 1 հավելվածի 9-րդ կետով սահմանված հանձնաժողովի անդամը հրավիրվում է հանձնաժողովի նիստի օրակարգում օտարերկրյա քաղաքացիների դիմումների քննարկման դեպքում:

12. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասար բաշխման դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է:

13. Փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում հանձնաժողովը տալիս է եզրակացություն` համաձայն սույն հավելվածի ձևի:

14. Սույն հավելվածի ձևի 2-րդ կետով նախատեսված եզրակացությունը հանձնաժողովը տալիս է ներքոհիշյալ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում`

1) անձի կողմից սույն կարգի 8-րդ կետով պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու և սահմանված ժամկետում չհամալրելու կամ պահանջվող փաստաթղթերում առկա թերությունները չվերացնելու դեպքում.

2) «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 12-րդ հոդվածի, Ընտանեկան օրենսգրքի 1-ին, 10-րդ հոդվածների, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 43-րդ հոդվածի դրույթներին չհամապատասխանելու դեպքում.

3) մարդու և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն ունենալու դեպքում.

4) փոխնակ մոր միջոցով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների դիմելու բժշկական ցուցումների բացակայության դեպքում.

5) հոգեներգործուն նյութերի գործածմամբ պայմանավորված հիվանդություն կամ խանգարում (F10-F16,F18-F19) ունենալու դեպքում.

6) հոգեբույժի եզրակացության դեպքում այն մասին, որ անձի մոտ հայտնաբերվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 811-որոշման հավելվածով սահմանված հիվանդություններից որևէ մեկը.

7) անձի մոտ բռնկվող շեշտված տիպի առկայության և սոցիալական և հուզական միջին և միջինից բարձր ինտելեկտի ցուցանիշի, հուզական կայունության (նեյրոտիզմի ցածր մակարդակ), արժեքային համակարգում դեպի ընտանիք և երեխաներ կողմնորոշման բացակայության մասին հոգեբանի եզրակացության դեպքում:

15. Հանձնաժողովի բացասական եզրակացությունը ենթակա է պատճառաբանված հիմնավորման:

16. Հանձնաժողովի եզրակացությունը ստորագրում են հանձնաժողովի նախագահը և անդամները` 2 օրինակից, որից մեկը կից գրությամբ ուղարկվում է դիմողին, իսկ մյուսը` պահվում հանձնաժողովի քարտուղարի մոտ:

17. Հանձնաժողովի նիստերի մասնակիցների առարկությունների և առաջարկությունների մասին հայտարարությունները, եթե այդպիսիք եղել են, արտացոլվում են նիստի արձանագրությունում:

18. Հանձնաժողովի նախագահը`

1) ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները և վարում է հանձնաժողովի նիստերը կամ իր բացակայության դեպքում նիստերի վարումը հանձնարարում է հանձնաժողովի անդամներից որևէ մեկին.

2) իր կամ հանձնաժողովի անդամների նախաձեռնության հիման վրա հանձնաժողովի նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին իրազեկում ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում հրավիրում է հանձնաժողովի նիստ.

3) որոշում է հանձնաժողովի նիստի անցկացման օրը, ժամը, տեղը, նիստի օրակարգը և հարցերի քննարկման հերթականությունը.

4) որպես հանձնաժողովի անդամ` քննարկվող հարցերի շուրջ ներկայացնում է բանավոր կամ գրավոր կարծիք, մասնակցում է քվեարկություններին, հանդես գալիս առաջարկություններով և առարկություններով.

5) ստորագրում է հանձնաժողովի նիստի եզրակացությունները և արձանագրությունները:

19. Հանձնաժողովի անդամները`

2) իրենց նախաձեռնությամբ միջնորդում են հրավիրել հանձնաժողովի նիստ.

3) հանձնաժողովի քարտուղարին տրամադրում են անհրաժեշտ նյութեր.

4) քննարկվող հարցերի շուրջ ներկայացնում են իրենց կարծիքը, մասնակցում են քվեարկություններին, հանդես են գալիս առաջարկություններով և առարկություններով.

5) ծանոթանում են հանձնաժողովի նիստի արձանագրություններին և ստորագրում դրանք.

6) ներկայացնում են առաջարկություն հանձնաժողովի օրակարգում ներառվելիք հարցերի, ինչպես նաև հանձնաժողովի կողմից քննարկվող այլ հարցերի վերաբերյալ.

7) հանձնաժողովի նիստին մասնակցելու անհնարինության դեպքում տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին: Հանձնաժողովի անդամի` հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու անհնարինության կամ մեկ տարվա ընթացքում հանձնաժողովի նիստերի ավելի քան կեսից անհարգելի բացակայելու դեպքում վերջինիս փոխարինման հարցը հանձնաժողովի նախագահը ներկայացնում է հանձնաժողովի քննարկմանը:

20. Հանձնաժողովի քարտուղարը`

1) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները.

2) նախապատրաստում է հանձնաժողովի օրակարգը` նշելով օրակարգում նիստի անցկացման օրը, ժամը և տեղը.

3) նիստի անցկացման օրվա, ժամի և տեղի մասին առնվազն 10 օր առաջ տեղեկացնում է դիմողին (դիմողներին)` ծանուցումն ուղարկելով դիմումում նշված էլեկտրոնային հասցեին, իսկ հայկական ծագում ունեցող օտարերկրյա քաղաքացիների դեպքում` ծանուցումն ուղարկում է վերջիններիս էլեկտրոնային հասցեին` նիստի անցկացման օրվանից առնվազն 2 ամիս առաջ.

4) նախապատրաստում է հանձնաժողովի անդամների, ինչպես նաև այլ մարմինների և կազմակերպությունների կողմից տրամադրված նյութերը.

5) նիստից առնվազն 10 օր առաջ հանձնաժողովի անդամներին փոխանցում է նիստի օրակարգն ու քննարկվելիք նյութերը.

6) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

7) կատարում է հանձնաժողովի նախագահի` հանձնաժողովի բնականոն գործունեության ապահովմանն ուղղված այլ հանձնարարություններ:

21. Հանձնաժողովի նիստի ավարտից հետո հանձնաժողովի քարտուղարը եռօրյա ժամկետում նախապատրաստում է արձանագրություն, որտեղ նշվում են նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը և վայրը, նիստն սկսելու և ավարտելու ժամերը, նիստի օրակարգը, մասնակիցների, քննարկվող հարցերի, զեկուցումների, ելույթների հիմնական դրույթները և յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ընդունած որոշումները:

22. Հանձնաժողովի նիստերն անցնում են դռնփակ: Նիստերի արձանագրությունները, քննարկմանը ներկայացված փաստաթղթերը, նյութերը (բնօրինակները, պատճենները) հրապարակման ենթակա չեն և պահվում են անձի անձնական գործում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչությունում:

23. Հանձնաժողովի եզրակացությունը` կից գրությամբ, ուղարկվում է անձի էլեկտրոնային (առկայության դեպքում) կամ բնակության վայրի հասցեին` 3 աշխատանքային օրվա ընթացքում:

24. Հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

 

Ձև

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

Փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ

տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող ապագա երեխայի

կենսաբանական ծնող չհանդիսացող անձանց թույլտվություն տրամադրող

միջգերատեսչական հանձնաժողովի

 

1. Չենք առարկում (ընդգծել) ապագա երեխայի կենսաբանական ծնող/ծնողներ չհանդիսացող քաղաքացի/ներ` ___________________________ կողմից փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի վերաբերյալ

2. Առարկում ենք (ընդգծել) ապագա երեխայի կենսաբանական ծնող/ծնողներ չհանդիսացող քաղաքացի/ներ ______________________________ կողմից փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի վերաբերյալ` հետևյալ պատճառներով.

1) ________________________________________________________________

__________________________________________________________________

2) ________________________________________________________________

__________________________________________________________________

3) ________________________________________________________________

___________________________________________________________________

 

Հանձնաժողովի նախագահ`

ԱԱ, ստորագրություն ________________________________________________

Հանձնաժողովի անդամներ`

ԱԱ, ստորագրություն ____________________________________________

ԱԱ, ստորագրություն ____________________________________________

ԱԱ, ստորագրություն ____________________________________________

ԱԱ, ստորագրություն ____________________________________________

ԱԱ, ստորագրություն ____________________________________________

ԱԱ, ստորագրություն ____________________________________________

ԱԱ, ստորագրություն ____________________________________________

ԱԱ, ստորագրություն ____________________________________________

 

Պաշտոնական հրապարակման օրը` 19 մայիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.05.2022
N 697-Ն
Որոշում