Սեղմել Esc փակելու համար:
ԼԻԱՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՇՈՏ ՄԻՐՈՒՄՅԱՆԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԼԻԱՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՇՈՏ ՄԻՐՈՒՄՅԱՆԻՆ ՀՈՒՆԳԱՐԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մայիսի 2022 թվականի N 556-Ա

 

ԼԻԱՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՇՈՏ ՄԻՐՈՒՄՅԱՆԻՆ ՀՈՒՆԳԱՐԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության կամերալ ուսումնասիրությունների և վերլուծության թիվ 3 բաժնի ավագ հարկային տեսուչ Լիանա Մովսիսյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 1 բաժնի հարկային տեսուչ Աշոտ Միրումյանին 2022 թվականի հունիսի 6-9-ը գործուղել Հունգարիա (Բուդապեշտ)` Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության կողմից կազմակերպված` ավելացված արժեքի հարկի հետ կապված խարդախության դեմ պայքարի ֆորումի հանդիպմանը մասնակցելու նպատակով:

2. Լիանա Մովսիսյանի և Աշոտ Միրումյանի` Հունգարիա (Բուդապեշտ) գործուղման օրապահիկի, ճանապարհածախսի և մուտքի արտոնագրի վճարի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Լիանա Մովսիսյանի և Աշոտ Միրումյանի` Հունգարիա (Բուդապեշտ) գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հունգարիա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2022 թ. մայիսի 23

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.05.2022
N 556-Ա
Որոշում