Սեղմել Esc փակելու համար:
ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մայիսի 2022 թվականի N 755-Ա

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Վարչապետի աշխատակազմի կարիքների համար Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված միջոցառումների կազմակերպման հետ կապված ծառայությունների ձեռքբերման նպատակով ՀՀՎԱ-ԵՄԾՁԲ-22/1 ծածկագրով կազմակերպված երկփուլ մրցույթի ընթացակարգի`

1) շրջանակում նախաորակավորված մասնակիցների հայտերի գնահատման չափանիշները, դրանց տրվող նվազագույն և առավելագույն միավորները, ինչպես նաև հայտերով ներկայացվելիք փաստաթղթերը սահմանվում և 2-րդ փուլի հրավերով նախատեսվում են գնահատող հանձնաժողովի որոշմամբ.

2) 2-րդ փուլի հրավերով նախատեսվում է նաև, որ`

ա. նախաորակավորված մասնակիցը ներկայացնում է հայտի ապահովում` բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով,

բ. ընտրված մասնակիցը պայմանագրի և որակավորման ապահովումները ներկայացնում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով,

գ. հայտերը հրավեր ստացած բոլոր մասնակիցների գրավոր համաձայնության դեպքում բացվում են մինչև հրավերում նշված ժամկետը լրանալու օրը:

2. Եթե ընտրված մասնակցի գնային առաջարկը գերազանցում է գնումը կատարելու համար կանխատեսված` գնման վերանայված հայտով սահմանված ֆինանսական հատկացման չափը, ապա գնահատող հանձնաժողովը կարող է ընտրված մասնակցին առաջարկել նվազեցնել իր գնային առաջարկը: Անհամաձայնության դեպքում տվյալ մասնակցի հայտը մերժվում է, և գնահատող հանձնաժողովը բանակցությունների է հրավիրում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակցին, իսկ վերջինիս անհամաձայնության դեպքում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակցին, որից ևս անհամաձայնություն ստանալու դեպքում ընթացակարգը հայտարարվում է չկայացած:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. մայիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.05.2022
N 755-Ա
Որոշում