ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 մայիսի 2022 թվականի N 744-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՍՈԼԱՐ-5» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՍՈԼԱՐ-5» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ՍՈԼԱՐ-5» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև ծրագրի իրականացման վերջնաժամկետը.
3) ծրագրի իրականացման ժամկետը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի է:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. մայիսի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի մայիսի 26-ի
N 744-Ա որոշման
ՑԱՆԿ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
.________________________________________________________________________
|NN |ԱՏԳ ԱԱ-ի |Անվանումը |Տեխնիկական բնութագիրը |Չափի|Քանակը |Ծագման |
|ը/կ|ծածկագիրը | | |միա-| |երկիրը |
| | | | |վորը| | |
|________________________________________________________________________
| ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ
|________________________________________________________________________
|1. |8544601000|Մալուխ |1500V Solar DC cable |կգ |7424 |Չինաս- |
| | | |(1*4)mmԱ | | |տան |
|___|__________|__________|________________________|____|_______|_______|
|2. |7308909809|Արևային |Արևային կայանի պողպատե |կգ |276000 | Չինաս-|
| | |կայանի |կրող կոնստրուկցիա | | |տան |
| | |կրող |նախատեսված երկկողմանի | | | |
| | |կոնստրուկ-|վահանակների աշխատանքի | | | |
| | |ցիա |համար | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
|___|__________|__________|________________________|____|_______|_______|
| |Ընդամենը` | | | | | |
.________________________________________________________________________
.____ ____________________________________________.
|NN | |Ծագման |Արտահանման|Արժեքը |Այլ |
|ը/կ| |երկիրը |երկիրը |(դրամ) |տեղեկու- |
| | | | | |թյուններ |
|____ ____________________________________________|
| |
|____ ____________________________________________|
|1. | |Չինաս- |Չինաս- |27 714 707 | |
| | |տան |տան | | |
|___| |_______|__________|____________|___________|
|2. | |Չինաս- |Չինաս- |294 381 450 | |
| | |տան |տան | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
|___| |_______|__________|____________|___________|
| | | | |322 096 157 | |
.____ ____________________________________________.