ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 2022 թվականի 615-Ա
ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին և ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2022 թվականի հունիսի 9-11-ը Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Ղազախստանի Հանրապետություն (Նուր-Սուլթան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Մհեր Գրիգորյանինը, Ռուզաննա Վարդանյանինը և Արման Ղազարյանինը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Մնացական Սաֆարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին.
3) Արմեն Արզումանյանինը` Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունիսի 1
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2022 թ. հունիսի 1-ի
N 615-Ա որոշման
ԿԱԶՄ
ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ
Մ. Սաֆարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Արզումանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ռ. Վարդանյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
Ա. Ղազարյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի
պատասխանատու