Սեղմել Esc փակելու համար:
ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ՄԱՐՈԿԿՈՅԻ ԹԱԳԱՎՈՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ՄԱՐՈԿԿՈՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 2022 թվականի N 616-Ա

 

ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ՄԱՐՈԿԿՈՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին 2022 թվականի հունիսի 14-ից 18-ը գործուղել Մարոկկոյի Թագավորություն (Մարաքեշ)` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպվող` մեծահասակների կրթությանը նվիրված միջազգային 7-րդ նախարարական համաժողովին (CONFINTEA VII) մասնակցելու նպատակով:

2. Ժաննա Անդրեասյանի` Մարոկկոյի Թագավորություն (Մարաքեշ) գործուղման օրապահիկի ծախսը և COVID-19 նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ժաննա Անդրեասյանի` Մարոկկոյի Թագավորություն (Մարաքեշ) գործուղման ճանապարհածախսը և գիշերակացի ծախսը հոգում է «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ»-ի հայաստանյան գրասենյակը:

4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մարոկկոյի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հունիսի 1

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.06.2022
N 616-Ա
Որոշում