Սեղմել Esc փակելու համար:
«ՀԻԴՐՈԷՆԵՐԳԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԻԴՐՈԷՆԵՐԳԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՌՈԳՄԱՆ Ջ ...

 

 

600.0025.171000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հոկտեմբերի 2000 թվականի թիվ 25

 

«ՀԻԴՐՈԷՆԵՐԳԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱՆՑՔԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՓՈՔՐ ՀԷԿ-ՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՔՄԱՆ ՔՎՈՏԱՅԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և 20-րդ հոդվածի ա) և գ) կետերով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

1. Կոտայքի մարզի ոռոգման ջրանցքի վրա կառուցված «Հիդրոէներգիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոքր ՀԷԿ-ից առաքվող մեկ կՎտժ էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել 19,69 դրամ ներառյալ ավելացված արժեքի հարկը:

2. «Հիդրոէներգիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Կոտայքի մարզի ոռոգման ջրանցքի վրա կառուցված փոքր ՀԷԿ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի առաքման քվոտան 2000 թվականի համար սահմանել 1,55 մլն կՎտժ ներառյալ կարգաբերման-թողարկման աշխատանքների ընթացքում արտադրված էլեկտրական էներգիայի քանակը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 10-ի «Էլեկտրաէներգիայի ազգային ցանց էլեկտրական էներգիայի առաքման 2000 թվականի քվոտաների սահմանման մասին» թիվ 6 որոշմամբ սահմանված առաքման ընդհանուր քվոտայի շրջանակում:

3. Սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 17-ից:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
17.10.2000
N 25
Որոշում