ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
30 օգոստոսի 1994 թ. թիվ 403
 
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
 
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի հունիսի 1-ի «Ռուսաստանի Դանշնությունում Հայաստանի Հանրապետության կառավարության մշտական ներկայացուցչության մասին»  հրամանագրի կատարման միջոցառումների մասին» թիվ 361 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
/1 և 2 կետերն ուժը կորցրել են 04.12.95 թիվ 324 որոշում/
i
3. Սահմանել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերը` դեսպանի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային հարաբերությամբ, համաձայն թիվ 1 հավելվածի, իսկ դեսպանության մյուս աշխատողների պաշտոնային դրույքաչափերը, համաձայն թիվ 2 հավելվածի:
(3-րդ կետն ուժը կորցրել է 01.01.01 թվականից` 30.09.00 թիվ 607 որոշում)
4. Սահմանել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական մարդատար ավտոմեքենաների 13 միավոր սահմանաքանակ, որից 3-ը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությանը տրամադրելու համար:
(4-րդ կետն ուժը կորցրել է 01.01.01 թվականից` 30.09.00 թիվ 607 որոշում)
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` որոշել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության աշխատողների բնակարանների վարձակալման կարգը:
(5-րդ կետն ուժը կորցրել է 01.01.01 թվականից` 30.09.00 թիվ 607 որոշում)
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության 1994 թվականի պահպանման համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացնել միջոցներ` 265,0 հազ. ԱՄՆ-ի դոլարի համարժեքով, 1994 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
 
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1
ՀՀ կառավարության 1994 թ.
օգոստոսի 30-ի թիվ 403 որոշման
 
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ` ԴԵՍՊԱՆԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
 
-------------------------------------------------------------------------
        Պաշտոնների անվանումը                       Տոկոսները դեսպանի
                                                   պաշտոնային դրույքաչափի
                                                        նկատմամբ
-------------------------------------------------------------------------
 Դեսպանորդ-խորհրդական                                   90
 Խորհրդական                                             80
Բաժնի վարիչ, հյուպատոս, 1-ին քարտուղար,
 գործերի կառավարիչ                                      75
 2-րդ քարտուղար, դեսպանի օգնական                        70
 3-րդ քարտուղար                                         65
Կցորդ, գլխավոր մասնագետ, գործերի
 կառավարչի տեղակալ, խմբի ղեկավար                        60
Ռեֆերենտ, առաջատար մասնագետ, գլխավոր
 հաշվապահ                                               55
 1-ին կարգի մասնագետ                                    50
 2-րդ կարգի մասնագետ, ավագ հաշվապահ                     45
 Մասնագետ,  հաշվապահ                                    35
 
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2
ՀՀ կառավարության 1994 թ.
օգոստոսի 30-ի թիվ 403 որոշման
 
ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
 
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՍ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ
 
-------------------------------------------------------------------------
        Պաշտոնների անվանումը                           Ամսական պաշտոնային
                                                           դրույքաչափը
                                                         (ԱՄՆ-ի դոլարով)
-------------------------------------------------------------------------
 Մշակույթի կենտրոնի տնօրեն                                    280
 1-ին կարգի մասնագետ                                          210
 2-րդ կարգի մասնագետ                                          175
 Սեկտորի վարիչ, տնտեսական մասի վարիչ                          145
 Ավագ տեսուչ, դեսպանի քարտուղար                               140
 Սղագրող-մեքենագրուհի, գանձապահ                               130
 Քարտուղար-մեքենագրուհի, գործավար, տեսուչ                     125
 Մարդատար ավտոմեքենայի վարորդ                                 110
 Ավագ ադմինիստրատոր                                           100
 Շենքի պարետ, ավտոմեքենայի սպասարկող բանվոր                    90
 Պահեստապետ, հերթապահ ադմինիստրատոր                            85
Շենքերի ընթացիկ վերանորոգման և սպասարկման
 գծով բանվոր                                                   80
 Առաքիչ, սպասավորուհի                                          70
 Պահակ, ցրիչ, հերթապահ, պարետ                                  60
 Հավաքարար                                                     55