ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
31 մայիսի 2022 թվականի N 610-Ա
ԱՐԱՄ ԳՈՒԳԱՐԱՑԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացին 2022 թվականի հունիսի 22-ից 24-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` ԱՊՀ միջպետական խորհրդի աշխարհագրական անվանումների աշխատանքային խմբի, ինչպես նաև ՄԱԿ-ի աշխարհագրական անվանումների փորձագիտական խմբի Արևելյան Եվրոպայի, Հյուսիսային և Կենտրոնական Ասիայի բաժնի նիստերին մասնակցելու նպատակով:
2. Արամ Գուգարացի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Կադաստրի կոմիտեի ղեկավարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. մայիսի 31
Երևան