040.0735.151100
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» նոյեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 նոյեմբերի 2000 թվականի N 735
ՀՐԱԶԴԱՆԻ ՋԷԿ-Ի 5-ՐԴ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՏԳՄՊ-344 ԱՍ ՏԻՊԻ ԳԵՐԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԱԹՍԱՅԱԿԱՆ ԱԳՐԵԳԱՏԻ ՄՈՆՏԱԺԻ ԱՎԱՐՏՄԱՆ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԿԱՊԱԼԱՌՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համաձայնությունն ու Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության համակարգին տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի ՏԳՄՊ-344 ԱՍ (ՏԳՄՊ-344 AC ռուսերեն տարբ.) տիպի գերկրիտիկական կաթսայական ագրեգատի մոնտաժի ավարտման, փորձարկման և պահպանության աշխատանքների ձեռքբերման գլխավոր կապալառուի ընտրության մրցույթի արդյունքներով չինական «CNTIC Trading LTD» կազմակերպությունը` 3737818 ԱՄՆ-ի դոլարի չափով առաջարկությամբ, հաղթող ճանաչելու մասին Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի 2000 թվականի նոյեմբերի 4-ի N 2/6 որոշումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 15-ից: