Սեղմել Esc փակելու համար:
«ԲՈՒԺԳՈՒՅՔ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲՈՒԺԳՈՒՅՔ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹ ...

 

 

040.0736.151100

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» նոյեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 2000 թվականի N 736

 

«ԲՈՒԺԳՈՒՅՔ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ԲՈՒԺԳՈՒՅՔ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 62 և 67 հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Բուժգույք» պետական փակ բաժնետիրական ընկերությունը:

2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության «Բուժգույք» պետական հիմնարկ:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտատերերի պահանջները բավարարելուց հետո 10-օրյա ժամկետում «Բուժգույք» պետական փակ բաժնետիրական ընկերության մնացած գույքը հանձնել «Բուժգույք» պետական հիմնարկի տնօրինությանը:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Բուժգույք» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացը.

բ) մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով հաստատել «Բուժգույք» պետական հիմնարկի կանոնադրությունը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 15-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.11.2000
N 736
Որոշում