Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0737.151100

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» նոյեմբերի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 2000 թվականի N 737

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի «Սպարապետ Վ. Սարգսյանի տուն-թանգարան պետական հիմնարկ ստեղծելու մասին» N 580 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սպարապետ Վ. Սարգսյանի տուն-թանգարան պետական հիմնարկի պահպանման ծախսերի ֆինանսավորման նպատակով Արարատի մարզպետարանին հատկացնել 2799.2 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` այն հաստատելով ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի նոյեմբերի 15-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2000 թվականի

նոյեմբերի 15-ի N 737 որոշման

 

Սպարապետ Վ. Սարգսյանի տուն-թանգարան պետական

հիմնարկի պահպանման ծախսերն ըստ տնտեսագիտական

դասակարգման

 

____________________________________________________________________

NN |                  Հոդվածի անվանումը                |  Գումարը

ը/կ|                                                   |(հազ. դրամ)

____________________________________________________________________

       Ընդամենը` ծախսեր                                      2799,2

           այդ թվում`

 

    1. Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային           229,8

հիմնարկների աշխատողների աշխատավարձ

 

    2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ            150,0

 

    3. Ապրանքների գնման և  ծառայությունների վճարման          2419,4

ծախսեր

այդ թվում`

       - գրասենյակային ապրանքներ և  նյութեր                   170,0

 

       - գույք և  սարքավորումներ                             1817,0

 

       - գործուղումներ և  ծառայողական ուղևորություններ         50,0

 

       - տրանսպորտային ծառայությունների վճարներ               120,0

 

       - կապի ծառայությունների վճարներ                         81,0

 

       - էլեկտրաէներգիայի, վառելիքի և  ջեռուցման ծախսեր       165,9

 

       - ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր         0,5

 

       - այլ կոմունալ ծախսեր                                   15,0

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.11.2000
N 737
Որոշում