Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

9 նոյեմբերի 2000 թվականի N 49

 

2. ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ նախագծային ինստիտուտների դասակարգման և դրանց մասնավորեցման հայեցակարգին (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` երկամսյա ժամկետում ապահովել նշված հայեցակարգի 2-րդ բաժնով նախատեսված միջոցառումների իրականացումը:

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

նախագծային ինստիտուտների

դասակարգման և դրանց մասնավորեցման

 

Սույն հայեցակարգը մշակված է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման հայեցակարգի հիման վրա: Այն նախատեսում է նախագծային ինստիտուտների (այսուհետև` ինստիտուտ) դասակարգման, ինչպես նաև մասնավորեցման նկատմամբ Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության հիմնական մոտեցումները:

Հայեցակարգի դիտարկման օբյեկտներն են`

ա) պետական հիմնարկի կարգավիճակ ունեցող ինստիտուտների գույքը (շենքեր, շինություններ, արխիվային և տեղեկատվական այլ փաստաթղթեր),

բ) առևտրային կազմակերպությունների կարգավիճակ ունեցող ինստիտուտներում Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը և պետական բաժնեմասերը:

 

I. Ինստիտուտների պետական գույքի կառավարման նպատակները, խնդիրները

և սկզբունքները

 

Ինստիտուտների դասակարգման և դրանց մասնավորեցման նպատակներն են` - որոշակի ժամանակահատվածում (3-5 տարի) ինստիտուտների գործունեության

պետական աջակցության և հոգածության ցուցաբերում, - նախագծային աշխատանքների ձեռք բերված փորձի և նվաճումների պահպանումը և

զարգացումը, - ինստիտուտների պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացումը, - Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների զգալի ավելացումը

ինստիտուտների պետական գույքի արդյունավետ տնօրինման, տիրապետման և

օգտագործման հաշվին:

Նշված նպատակների իրագործումը նախատեսում է հետևյալ խնդիրները և դրանց լուծման իրականացումը.

1. Գիտության զարգացման հեռանկարային ծրագրի մշակումը, որի շրջանակներում ինստիտուտները բաժանվում են հետևյալ 3 խմբերի`

ա) հիմնարար հետազոտություններ իրականացնող և լիովին պետական աջակցության կարիք ունեցող ինստիտուտներ (պետական պատվերի շրջանակներում գործող),

բ) հեռանկարային և հանրապետության տնտեսության համար ռազմավարական նշանակություն և մասնակի պետական աջակցության կարիք ունեցող ինստիտուտներ,

գ) ինստիտուտներ, որոնք գործնականում իրականացնում են տիպային նախագծային աշխատանքներ և փոքր չափերի փորձնական արտադրություններ:

2. Մասնավորեցման տեսանկյունից ինստիտուտների բաժանումը 3 խմբերի.

I. Պետական կարևոր խնդիրներ իրականացնող (այդ թվում` կապված ազգային անվտանգության հետ) ինստիտուտներ, որոնք ենթակա չեն մասնավորեցման,

II. Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ինստիտուտներ, որոնց մասնավորեցման ժամանակ պետք է ցուցաբերել անհատական մոտեցումներ, յուրաքանչյուր դեպքում պետք է ունենալ մասնավորեցման մանրամասն ծրագիր: Մասնավորեցումը տվյալ դեպքում պետք է դիտարկվի որպես գործունեության արդյունավետության բարձրացման լծակ: Այստեղ կարող են օգտագործվել գույքի գնահատման նաև այլ մեթոդներ, քանի որ այս ինստիտուտների հիմնական արժեքը մտավոր սեփականությունն է: Մասնավորեցման ժամանակ անհրաժեշտ է ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն` աշխատավորական կոլեկտիվի և պետության մասնակցությամբ: Առաջինն իր մասնակցությունն այդ ընկերությունում ցուցաբերում է մտավոր սեփականության արժեքով, երկրորդը` պետական գույքի արժեքով,

III. Տիպային նախագծային աշխատանքներ իրականացնող և փորձնական արտադրություն ունեցող ինստիտուտներ, որոնց մասնավորեցումը նպատակահարմար է: Այդ ինստիտուտների մասնավորեցման ժամանակ պետք է կիրառվեն հետևյալ մոտեցումները.

- ռազմավարական նշանակություն ունեցող և տիպային նախագծային աշխատանքներ իրականացնող ինստիտուտների մասնավորեցումից առաջ անհրաժեշտ է դրանցում պահպանվող, պետական կարևորություն ունեցող արխիվային փաստաթղթերը, գույքի պատմությանն առնչվող (հողամասերի, շենքերի, շինությունների հատկացման վերաբերյալ) նյութերը, ինչպես նաև պետական մասշտաբային շարքի տեղագրագեոդեզիական հանույթները փոխանցել համապատասխան պետական մարմիններին` պետության կարիքների համար օգտագործելու նպատակով,

- ինստիտուտներն ուղղակի վաճառքի ձևով պետք է մասնավորեցնել դրանց աշխատավորական կոլեկտիվներին` այնպիսի մոտեցումներով, որպեսզի մասնավորեցման նպատակը չհանդիսանա միայն անշարժ գույքի ձեռք բերումը և վերավաճառքը,

- ինստիտուտների աշխատավորական կոլեկտիվներին ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության կողմից սահմանված նորմատիվների հիման վրա տրված տարածքները տրամադրել անհատույց օգտագործման 5 տարի ժամկետով կամ մասնավորեցնել: Ընդ որում մասնավորեցման ենթակա տարածքների մեծությունը հաշվարկել ելնելով ՀՀ տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության կողմից սահմանված նորմատիվներից և անցած 3 տարիների ընթացքում ինստիտուտի կողմից իրականացված աշխատանքների փաստացի ծավալից (յուրաքանչյուր ինստիտուտ այս տեսանկյունով պետք է դիտարկվի առանձին` ելնելով գործառույթից, նշանակությունից և այլ առանձնահատկություններից` տեղակայված համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիաների և այլն),

- անհատույց օգտագործման պայմանագրի ժամկետը լրանալուց հետո այդ տարածքները աշխատավորական կոլեկտիվների ցանկության դեպքում կարող են վարձակալվել սահմանված վարձակալական վճարով կամ մասնավորեցվել շուկայական գներով:

3. ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և դրանց ենթակայության նախագծային և գիտահետազոտական ինստիտուտների /բյուջետային հիմնարկների/ տնօրինության տակ գտնվող շենքերի և շինությունների տարածքների օգտագործման կանոնակարգումը նախապես մշակված նորմատիվների համաձայն և տարածքների լավագույնս վերաբաշխման ճանապարհով:

 

II. Եզրափակիչ դրույթներ

 

Սույն հայեցակարգի սկզբունքների հիման վրա անհրաժեշտ է իրականացնել`

1. ՀՀ համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության ինստիտուտների ամբողջական հաշվառումը, դասակարգումը և տվյալների ներկայացումը ՀՀ պետական գույքի կառավարման նախարարություն:

2. Նշված պետական կառավարման մարմինների կողմից ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության և ինստիտուտների կոլեկտիվների հետ մասնավորեցման օպտիմալ տարբերակի ընտրությունը:

3. Սույն հայեցակարգի ընդունումից հետո` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունը կներկայացնի համապատասխան ծրագրերի և օրենսդրական ակտերի նախագծեր, դրանց իրագործման նախապատրաստական աշխատանքների փուլերով` ըստ որոշակի գերակայությունների ու դրանց ժամանակացույցի:

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ *

 

նախագծային ինստիտուտների դասակարգմանն

ու դրանց հետագա մասնավորեցմանն ուղղված միջոցառումների

 

.__________________________________________________________________________.

|  | Միջոցառումներ                    | Կատարողներ           |  Կատարման   |

|  |                                  |                      |   ժամկետ    |

|__|__________________________________|______________________|_____________|

|1.|Պետական հիմնարկի կարգավիճակ       |Համապատասխան          |01.01.2001թ. |

|  |ունեցող ինստիտուտների գույքի,     |նախարարություններ,    |             |

|  |ինչպես նաև  առևտրային             |գերատեսչություններ,   |             |

|  |կազմակերպություններ հանդիսացող    |մարզպետարաններ,       |             |

|  |ինստիտուտներում պետական           |Երևանի  քաղաքապետարան |             |

|  |սեփականություն հանդիսացող         |                      |             |

|  |բաժնետոմսերի (բաժնեմասերի)        |                      |             |

|  |վերաբերյալ տեղեկատվության         |                      |             |

|  |ներկայացում ՀՀ պետական գույքի     |                      |             |

|  |կառավարման նախարարություն         |                      |             |

|__|__________________________________|______________________|_____________|

|2.|Նախագծային ինստիտուտների          |Համապատասխան          |01.01.2001թ. |

|  |դասակարգման և  դրանց հետագա       |նախարարություններ,    |             |

|  |մասնավորեցման հայեցակարգով        |գերատեսչություններ,   |             |

|  |նշված ինստիտուտների               |մարզպետարաններ,       |             |

|  |դասակարգումների հիման վրա         |Երևանի  քաղաքապետարան |             |

|  |ինստիտուտների հաշվառում,          |                      |             |

|  |դասակարգում և  տվյալների          |                      |             |

|  |ներկայացում ՀՀ պետական գույքի     |                      |             |

|  |կառավարման նախարարություն         |                      |             |

|__|__________________________________|______________________|_____________|

|3.|Ինստիտուտների աշխատակիցների       |Համապատասխան          |01.12.2000թ. |

|  |օպտիմալ թվաքանակի սահմանում և     |նախարարություններ,    |             |

|  |արդյունքների ներկայացում ՀՀ       |գերատեսչություններ,   |             |

|  |պետական գույքի կառավարման         |մարզպետարաններ,       |             |

|  |նախարարություն                    |Երևանի  քաղաքապետարան |             |

|__|__________________________________|______________________|_____________|

|4.|Ինստիտուտների տնօրինության տակ    |ՀՀ պետական գույքի     |01.01.2001թ. |

|  |գտնվող շենքերի և                  |կառավարման            |             |

|  |շինությունների տարածքների         |նախարարություն,       |             |

|  |օգտագործման նորմատիվների և        |ՀՀ տարածքային         |             |

|  |տարածքների լավագույն              |կառավարման և          |             |

|  |վերաբաշխման սկզբունքների          |քաղաքաշինության       |             |

|  |մշակում                           |գործունեությունը      |             |

|  |                                  |համակարգող            |             |

|  |                                  |նախարարություն        |             |

|__|__________________________________|______________________|_____________|

|5.|Ինստիտուտների շենքերի և           |ՀՀ պետական գույքի     |շարունակաբար |

|  |շինությունների տարածքների         |կառավարման            |             |

|  |օգտագործման օպտիմալացման          |նախարարություն,       |             |

|  |վերաբերյալ առաջարկությունների     |ՀՀ տարածքային         |             |

|  |ներկայացում ՀՀ կառավարություն     |կառավարման և          |             |

|  |                                  |քաղաքաշինության       |             |

|  |                                  |գործունեությունը      |             |

|  |                                  |համակարգող            |             |

|  |                                  |նախարարություն        |             |

|__|__________________________________|______________________|_____________|

|6.|Ինստիտուտների աշխատավորական       |ՀՀ պետական գույքի     |01.02.2001թ. |

|  |կոլեկտիվներին նորմատիվների        |կառավարման            |             |

|  |հիման վրա տրված տարածքների        |նախարարություն        |             |

|  |անհատույց օգտագործման             |                      |             |

|  |պայմանագրերի կնքում` 5 տարի       |                      |             |

|  |ժամկետով                          |                      |             |

|__|__________________________________|______________________|_____________|

|7.|Ինստիտուտների մասնավորեցման       |Համապատասխան          |01.01.2001թ. |

|  |օպտիմալ տարբերակների ընտրության   |նախարարություններ,    |             |

|  |վերաբերյալ տեղեկությունների       |գերատեսչություններ,   |             |

|  |ներկայացում ՀՀ պետական գույքի     |մարզպետարաններ,       |             |

|  |կառավարման նախարարություն         |Երևանի  քաղաքապետարան |             |

|  |(միաժամանակ ներկայացնելով         |                      |             |

|  |աշխատավորական կոլեկտիվների        |                      |             |

|  |առաջարկությունները և              |                      |             |

|  |եզրակացությունները այդ            |                      |             |

|  |տարբերակների վերաբերյալ)          |                      |             |

|__|__________________________________|______________________|_____________|

|8.|Ինստիտուտների դասակարգում և       |ՀՀ պետական գույքի     |մինչև        |

|  |դրանց մասնավորեցման վերաբերյալ    |կառավարման            |01.07.2001թ. |

|  |ՀՀ կառավարության որոշման          |նախարարություն        |շարունակաբար |

|  |նախագծերի մշակում և  ներկայացում  |                      |             |

|  |ՀՀ կառավարություն                 |                      |             |

.__________________________________________________________________________.

 

* - Ժամանակացույցը կազմված է` ելնելով նախագծային ինստիտուտների

դասակարգման և դրանց հետագա մասնավորեցման հայեցակարգի դրույթներից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.11.2000
N 49
Արձանագրային որոշում