Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՏԱՐԱԾՄԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

28 հոկտեմբերի 2000 թվականի N 46

 

13. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում մշակույթի, պահպանման, տարածման և զարգացման հայեցակարգային հիմնադրույթներին (կցվում է):

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

Մշակութային քաղաքականության անհրաժեշտությունը առավելապես պայմանավորված է պետության և հասարակության զարգացման մեջ մշակույթի նշանակալի դերով:

Սույնով է պայմանավորված նաև մշակույթի պահպանման, տարածման և զարգացման հայեցակարգային հիմնադրույթների ընդունումը, որն հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում պետական մշակութային քաղաքականության ձևավորման և իրականացման համար:

 

2. Պետական մշակութային քաղաքականության

կազմակերպումը

 

Պետական մշակութային քաղաքականությունը իրականացվում է մշակույթի պահպանման, տարածման և զարգացման պետական ծրագրերով:

 

3. Պետական մշակութային քաղաքականության

սկզբունքները

 

Պետական մշակութային քաղաքականության հիմնական սկզբունքներն են.

ա. կառավարման պետական, հասարակական և ժողովրդավարական բնույթը,

բ. մշակութային գործունեության ազատությունը,

գ. մշակութային արժեքներին հաղորդակցվելու մատչելիությունը,

դ. միջազգային նշանակություն ունեցող ազգային մշակութային արժեքների

նկատմամբ նախապատվությունը,

ե. մշակութային կազմակերպությունների ինքնուրույնությունը:

 

4. Պետական մշակութային քաղաքականության

նպատակները

 

Պետական մշակութային քաղաքականության հիմնական նպատակը մշակութային ժառանգության պահպանումն ու անխաթար փոխանցումն է սերունդներին, աջակցումը գեղարվեստական ստեղծագործական գործունեությանը` իր ամբողջ բազմազանությամբ, ինչպես նաև` նպաստումը մշակութային արժեքների մեկնաբանմանը (ընկալմանը) և տարածմանը:

 

Պետական մշակութային քաղաքականության ռազմավարական նպատակներն են.

ա. հասարակության կողմից մշակույթի` որպես զարգացման չափանիշի գիտակցումը,

բ. նոր գաղափարների և նոր արժեքների որոնումը, հասարակության ստեղծագործական ներուժի օգտագործման (վերարտադրման) և զարգացման համար պայմանների ստեղծումը,

գ. քաղաքացիական հասարակության ձևավորումը (ներառյալ` ստեղծագործական գործունեության ազատության, քաղաքացիական և պատմական գիտակցության, հայրենասիրության):

 

5. Պետական մշակութային քաղաքականության

իրականացման հիմնական ուղղությունները

 

Պետական մշակութային քաղաքականության` սահմանված նպատակների իրականացումը ենթադրում է փուլային գործունեություն հետևյալ հիմնական ուղղություններով.

1. ստեղծագործական գործունեության աջակցում և խթանում,

2. մշակութային ժառանգության պահպանություն,

3. մշակութային արժեքների տարածում,

4. հասարակության ստեղծագործական ներուժի օգտագործում (վերարտադրում)

և զարգացում,

5. մշակութային զարգացման իրավական և տնտեսական կարգավորում:

 

5.1. Հասարակության ստեղծագործական գործունեության

աջակցում և խթանում

 

Հասարակության մեջ ստեղծագործական գործունեության ազատության ձևավորման համար անհրաժեշտ է. -  պրոֆեսիոնալ և ժողովրդական արվեստի նկատմամբ մշակութային բազմազանության քաղաքականության իրականացում, -  ստեղծագործական պատվերի և ստեղծագործությունների գնման համակարգի զարգացում, պետական դրամաշնորհների (գրանտների) համակարգի ստեղծում, հյուրախաղային և ցուցահանդեսային գործունեության սուբսիդիավորում, -  մանկական ստեղծագործությունների ստեղծման և տարածման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծում, -  մշակութային գործընկերային քաղաքականության իրականացում:

 

5.2. Մշակութային ժառանգության պահպանություն

 

Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանության համար անհրաժեշտ է. - ՀՀ գրադարանային, թանգարանային, արխիվային, կինո, ֆոտո, ֆոնո հավաքածուների, պատմամշակութային անշարժ հուշարձանների պահպանության ծրագրի մշակում և իրականացում, - պատմամշակութային առարկաների (օբյեկտների) հայտնաբերման և հաշվառման միասնական համակարգի ստեղծում, դրանց վիճակի բացահայտում և փաստագրում, - ավանդական ժողովրդական ստեղծագործության և արհեստների պահպանում:

 

5.3. Մշակութային արժեքների տարածում

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` հասարակության մշակութային կյանքին մասնակցելու, ստեղծագործական գործունեության ազատության, մշակութային արժեքներին հաղորդակցվելու և օրենքով սահմանված այլ իրավունքների ապահովման համար անհրաժեշտ է.

- մշակութային կազմակերպությունների գործառության համար անհրաժեշտ իրավական, կազմակերպական և տնտեսական պայմանների ստեղծում.

- պետական մշակութային քաղաքականության առավելագույն հրապարակայնություն.

- զանգվածային լրատվության էլեկտրոնային միջոցներով հեռարձակվող հայկական (ազգային) արտադրության գեղարվեստական կինոնկարների, մշակութային և կրթական ծրագրերի նկատմամբ պետական աջակցություն.

- պետական և համայնքային սեփականություն հանդիսացող մշակութային կազմակերպությունների վճարովի ծառայություններից օգտվող բնակչության որոշ խավերի համար (նախադպրոցական տարիքի երեխաներ, դպրոցականներ, ուսանողներ, հաշմանդամներ, ժամկետային զինծառայողներ) պետական և համայնքային բյուջեների միջոցներից ծախսերի փոխհատուցման համակարգի ստեղծում.

- մշակութային գործունեության իրականացման ապահովման նպատակով` տեղեկատվական համակարգի ստեղծում, մշակույթի ոլորտում տեղեկատվայնացման գործընթացի և տեղեկատվության մատչելիության ապահովում.

- հայկական (ազգային) կինոնկարների արտադրության նկատմամբ պետական աջակցության ցուցաբերում.

- հանրակրթական դպրոցների, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ծրագրերում մշակութային կրթության և գեղագիտական դաստիարակության բաղադրատարրերի ներդրում, գեղարվեստական և մշակութաբանական կրթական համակարգի զարգացում.

- գեղարվեստական սիրողական ստեղծագործության զարգացման համար պայմանների ստեղծում և պետական ծրագրերի իրականացում.

- հյուրախաղային և ցուցահանդեսային փոխանակությունների համակարգում, ամենամյա փառատոների, մրցույթների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների անցկացում.

- աջակցություն շոու և արտ բիզնեսի լավագույն ստեղծագործական ձևերի զարգացմանը.

- Հայաստանի Հանրապետության վավերացված միջպետական համաձայնագրերին, մշակույթի պահպանման, տարածման և զարգացման ծրագրերին համապատասխան`

- սփյուռքի հետ մշակութային փոխհարաբերությունների զարգացում և կատարելագործում.

- հայկական մշակույթի և արվեստի ներկայացում արտասահմանյան պետություններում.

-արտասահմանյան պետությունների մշակույթի ու արվեստի ներկայացում Հայաստանի Հանրապետությունում:

 

5.4. Ստեղծագործական ներուժի օգտագործում

(վերարտադրում) և զարգացում

 

Ստեղծագործական ներուժի օգտագործման (վերարտադրման) և զարգացման համար անհրաժեշտ է.

- մշակույթի ոլորտում բազմամակարդակ մասնագիտական կրթության զարգացում. -  մշակույթի և արվեստի ուսումնական հաստատությունների ուսումնական ծրագրերում նոր առարկաների և ուսուցման նոր մեթոդների ներդրում, -  մշակույթի ոլորտում մենեջերների և մշակութային այլ աշխատողների պատրաստման համակարգի ստեղծում, -  պրոֆեսիոնալ արվեստի և ժողովրդական ստեղծագործության, ինչպես նաև` մշակութային կազմակերպությունների գործառության և գործունեության նոր տեսակների ու ձևերի խթանում, աջակցության ծրագրերի մշակում և իրականացում, -  մշակույթի և արվեստի ոլորտում գիտահետազոտական գործունեության աջակցության ծրագրերի իրականացում:

 

5.5. Մշակութային զարգացման իրավական

և տնտեսական ապահովում

 

Հայաստանի Հանրապետության մշակութային զարգացման համար անհրաժեշտ իրավական և տնտեսական միջոցառումներն են. -  մշակույթի ոլորտում օրենսդրական և այլ իրավական ակտերի ընդունում, -  մշակույթի ոլորտում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների սահմանում, -  մշակույթի ոլորտում պետական միասնական քաղաքականության իրականացման ապահովում և լիազորված պետական մարմնի կառուցվածքի կատարելագործում, -  Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց մշակութային զարգացման համար պայմանների ստեղծում, -  լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման նպատակով` մշակույթի ոլորտում կազմակերպական - տնտեսական նոր մեխանիզմների մշակում և ներդրում, հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների պահպանության, մշակութային արժեքների` առևտրային նպատակով օգտագործման աշխատունակ համակարգի ստեղծում:

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ՀՀ մշակույթի պահպանման, տարածման և զարգացման հայեցակարգային

հիմնադրույթներից բխող իրավական ակտերի ընդունման

 

NN         Իրավական ակտի անվանումը                        Ժամկետը

 

1.   «Մշակութային օրենսդրության հիմունքների         2001 թ. 1-ին եռամսյակ

              մասին» ՀՀ օրենք

2.     «Կինոարվեստին պետական աջակցություն           2001 թ. 3-րդ եռամսյակ

          ցուցաբերելու մասին» ՀՀ օրենք

3.     «Թատերարվեստին պետական աջակցություն          2001 թ. 3-րդ եռամսյակ

ցուցաբերելու մասին» ՀՀ կառավարության որոշում

4.    «ՀՀ գրադարանային գործի և  գրադարանների        2001 թ. 4-րդ եռամսյակ

               մասին» ՀՀ օրենք

5.       «Փաստաթղթերի պարտադիր օրինակի              2001 թ. 4-րդ եռամսյակ

               մասին» ՀՀ օրենք

6.     «Մշակութային արժեքների արտահանման և          2002 թ. 1-ին եռամսյակ

           ներմուծման մասին» ՀՀ օրենք

7.   «ՀՀ թանգարանային հավաքածուի և  թանգարանների    2002 թ. 3-րդ եռամսյակ

               մասին» ՀՀ օրենք

8.         «Ժողովրդական գեղարվեստական               2002 թ. 4-րդ եռամսյակ

           արհեստների մասին» ՀՀ օրենք

9.     «Զանգվածային լրատվության միջոցներին և        2003 թ. 1-ին եռամսյակ

          գրահրատարակչական գործին պետական

աջակցություն ցուցաբերելու մասին» ՀՀ օրենք

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.10.2000
N 46
Արձանագրային որոշում