Սեղմել Esc փակելու համար:
ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, ԱՐՏՅՈՄ ՄԵՀՐԱԲՅԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, ԱՐՏՅՈՄ ՄԵՀՐԱԲՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԱՆ ԱԹԱՆԵՍՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունիսի 2022 թվականի N 670-Ա

 

ՌՈԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, ԱՐՏՅՈՄ ՄԵՀՐԱԲՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԱՆ ԱԹԱՆԵՍՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանին 2022 թվականի հունիսի 12-15-ը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանին և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի արտադրության, նորոգման և օգտահանման կազմակերպման վարչության գլխավոր մասնագետ Արման Աթանեսյանին 2022 թվականի հունիսի 12-14-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)` «EUROSATORY 2022» ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:

2. Ռոբերտ Խաչատրյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Արտյոմ Մեհրաբյանինը և Արման Աթանեսյանինը` Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ռազմարդյունաբերության կոմիտեի պահպանման ծախսերի համար նախատեսված արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հունիսի 10

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.06.2022
N 670-Ա
Որոշում