030.0731.171100
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Կ. ՍՏԵՖԱՆՈՊՈՒԼՈՍԻՆ ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ կետով` որոշում եմ.
1. Հայ-հունական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և Հայաստանի ու Հունաստանի համագործակցության խորացմանն ուղղված գործունեության համար Հունաստանի Հանրապետության Նախագահ Կոնստանտինոս ՍՏԵՖԱՆՈՊՈՒԼՈՍԻՆ պարգևատրել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
17 նոյեմբերի 2000 թ.
ՆՀ-731