ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 հունիսի 2022 թվականի N 685-Ա
ԱՐՏՅՈՄ ՄԵՀՐԱԲՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը`
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանին 2022 թվականի հունիսի 21-ից 23-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)` «Ազգային անվտանգություն. Բելառուս-2022» խորագրով անվտանգային արդյունաբերության առաջին միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արտյոմ Մեհրաբյանի` Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ռազմարդյունաբերության կոմիտեի պահպանման ծախսերի համար նախատեսված` «արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի» հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2022 թ. հունիսի 14
Երևան