041.0769.171100
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 նոյեմբերի 2000 թվականի N 769
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տնօրինության` 2000 թվականի արտադրության «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենան (շարժիչ` 4001056, թափք` V 0102901, հենասահք` V 0032083) հանձնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության տնօրինությանը, իսկ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության տնօրինության` 1998 թվականի արտադրության «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենան (շարժիչ` 0091174, թափք` 0081040, հենասահք` 0746655)` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի տնօրինությանը:
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի հետ համատեղ սահմանված կարգով ավարտել նշված ավտոմեքենաների հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները: